Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Խաղաղության պայմանագիր կոչվող ֆարսի իրական բնույթը Ալիևի համար Հայաստանի հյուծման և թուլացման օրակարգ է, իսկ Փաշինյանի համար Հայաստանում ալիքի վրա մնալու օրակարգ:
Ալիևը, երբ հակափաշինյանական քաղաքական խմբերի մասին խոսում է «ռևանշիստներ», «ֆաշիստներ», «ազգայինականներ» որակավորումներով , հստակ հասկանում է, թե դա անելու իր քաղաքական հաշվարկված շահը որն է: Նա իր քաղաքական պրագմատիզմով շատ ավելի լավ է հասկանում, որ խաղաղության պայմանագիր կոչվածը բացի նրանից, որ այժմ չի բխում իր շահերից, որովհետև նա ունի էքսպանսիոն ծրագրեր, այլ նաև հասկանում է, որ քաղաքական հայկականության ուժը վաղ, թե ուշ սրբելու է իր տեղական «քաղաքական ռազմավարին/ военный трофей», որի հիմնական գործառույթը հասարակությանը քաղաքական թմրանյութի և խռոնիկ անունակության տակ պահելն է, վերածնունդի ճանապարհը փակելը: Ցավոք Ալիևը քաղաքական հայկականության ուժին ավելի է հավատում և զգուշանում դրանից, քան մեզանից որևէ մեկը հիմա:
Ալիևը հստակ հաշվարկել է, որ կարելի կլինի խաղաղություն կնքել և դադարեցնել էքսպանսիան այն ժամանակ, երբ տեղական քաղաքական թմրանյութը այլևս չգործի և սկսվի ռեալ պոլիտիկը, հայկական ռեալ դիմադրությամբ և ռեալ քաղաքական ակտորների հետ, որոնք կունենան լեգալ և լեգիտիմ քաղաքական մեջք: Այդ ժամանակ «պայմանագրի» մասով ասել ռուսի «игра стоит свеч», իսկ հիմա «не стоит»:
Նրա քաղաքական և ազգային շահը մեկն է՝ մաքսիմալ զսպել հայկական քաղաքական վերածնունդի արագությունը և բարեհաջող դիրքային առավելություններ և անշրջելի ամրագրումներ ունենալ գրպանում, որը կապահովի նրա տեղական ռազմավարը մինչ X ժամը: Հենց այդ ժամանակ կսկսվի իրական դիրքային բանակցությունը: Մինչ այդ, ֆարսը ապահովողը պետք է զբաղվի բացառապես Ալիևի ապագա դիրքային առավելությունների և ամրագրումների ապահովմամբ և դրա գինը օր ավել իր իշխանության մնալն է:
Խնդրում եմ, ֆիքսեք քաղաքական իրողությունը:
Ալիևին պետք չէ պայմանագիր Փաշինյանի հետ, նրան պետք է նախապայմանագրային լավագույն դիրքավորում, որը նրա համար կապահովի Փաշինյանը: Փաշինյանին պետք չէ ոչինչ բացի օր ավել իշխանության մնալուց և ֆարսը բարձր ՕԳԳ-ով սպասարկելուց:
Սա է պատճառը, որ այն, ինչ դուք դիտարկում եք, որպես «բանակցություն» կամ «փոխադարձ առաջարկություններ» անցել է քաղաքական բոլոր կարմիր գծերի, տրամաբանության, աբսուրդի և ավարտված/конченный մարդու գործելակերպի սահմանները: Այդ X ժամը քաղաքական օրգանիկ առումով ոչ թե մոտ է, այլ արդեն մեր քթի տակ:
P.S. Սրանց բնորոշեմ իրենց «գաղափարախոսական» խոսույթ- որակներով: «Փաշինյանը և իր կոմպանիան անցնում են պետականազուրկ անձերի ռելիկտային գործելակարգից դեպի պետականաքանդ գործիչների գործելակարգի վերջին փուլը»: