Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որպես ելակետ՝ ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդի՝ Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշման արդեն իսկ իրացված անքակտելի իրավունքի ճանաչումը

31/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ս.թ. հոկտեմբերի 30-ին տարածած հայտարարությունը հայկական երկու պետությունների և մեր ազգի երկարաժամկետ անվտանգության ապահովման տեսանկյունից ունի չափազանց կարևոր նշանակություն. ասված է «Հայրենիք» կուսակցության հայտարարության մեջ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

Հաշվի առնելով, որ հայտարարության մեջ արտահայտված է Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ Արցախի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումը, այսինքն, ըստ էության, Արցախի Հանրապետության ամբողջ ժողովրդի ներկայացուցչական մարմնի միահամուռ կարծիքը, միջազգային հանրության անդամ բոլոր դերակատարները Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը միտված իրենց միջնորդական առաքելությունն իրականացնելիս պետք է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համար որպես ելակետներ ընդունեն՝

• Ադրբեջանական Հանրապետության կազմում որևէ ձևով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի գոյության անհնարինությունը՝ հաշվի առնելով Բաքվի վարչախմբի բռնապետական մարդատյաց և ցեղասպան բնույթը,

• Արցախի Հանրապետության ժողովրդի Ադրբեջանական Հանրապետության կազմից դուրս ինքնորոշման արդեն իսկ իրացված անքակտելի իրավունքի ճանաչումը։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր արցախցիները հոկտեմբերի 30-ի հայտարարությանը հաղորդել են բացառիկ լեգիտիմություն և ժողովրդականություն, ինչի արդյունքում և հայտարարության տեքստին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն իրավունք չունի և չի կարող ունենալ հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու և Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշման միջազգային ճանաչման համար պայքարելու համահայկական առաքելությունից։

«Հայրենիք» կուսակցությունը, վերահաստատելով իր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման մեջ ամրագրված սկզբունքներին և դրանք համարելով համահայկական գերակա ու անանց արժեքներ, հայտարարում է՝

•Մենք շարունակելու ենք անզիջում պայքարն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման և նրա անվտանգության լիարժեք վերականգման ուղղությամբ, որի ապահովման առանցքային դերակատարը դաշնակից և բարեկամ պետությունների աջակցությամբ պետք է կրկին դառնա Հայաստանի Հանրապետությունը,

•Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության վերականգնման և դրա հզորացման կարևորագույն ու անքակտ բաղադրիչ է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածների համար գոյութենաբանական և նաև պատվի խնդիր, ուստի վեր է կուսակցական կամ քաղաքական դաշտում առկա ցանկացած տարբերությունից, ինչի գիտակցումն էլ բոլոր առողջ ազգային ուժերին պետք է մղի հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության և հետագա հզոր գոյության վերկուսակցական սկզբունքային պայքարի։

«Հայրենիք» կուսակցություն

31.10.2022

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունները հայտարարագրել են 1 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ

Հաջորդ գրառումը

Ուկրաինական զինուժը հարվածել է ԼԺՀ-ի Ալչևսկ քաղաքին․ կադրեր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025
Նորություններ

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
Նորություններ

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025
Նորություններ

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
Հաջորդ գրառումը

Ուկրաինական զինուժը հարվածել է ԼԺՀ-ի Ալչևսկ քաղաքին․ կադրեր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական