Ոստիկանության կողմից մայիսի 11-ից սկսած, երբ հայտարարվել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին, իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում Ոստիկանության կողմից իրականացված և կատարվելիք աշխատանքերը։
«Սկսած մայիսի 11-ից, երբ հայտարարվել է արտահերթ ընտրությունների մասին, և մինչ քարոշազարշավի մեկնարկը ոստիկանությունում իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ։ Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 80 իրավախախտում, որոնցից 45-ի դեպքում ընթացք է տրվել քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 35-ը պատահարներ են։
Քարոզարշավից հետո շարունակվել են մշտադիտարկումները՝ մինչ օրս արձանագրվել է 92 դեպք, որոնցից 56-ին ընթացք է տրվել քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 36-ը պատահարներ են և ենթարկվում են ստուգումների»,- ասաց Ֆիդանյանը։
Ոստիկանապետի տեղակալը նշեց նաև, որ հասարակությունում մեծ ուշադրություն է ստացել քարոզչական պաստառների վնասնման դեպքերը։
«Այս հարցերի առնչությամբ ևս պետք է փաստեմ, որ ունենք նաև դրական ցուցանիշներ, որոշ դեպքեր բացահայտվել են։ Առանձնակի ուշադրություն է դարձվում և բավականին ծավալուն աշխատանք է կատարվել նաև ընտրակաշառքների բացահայտման ուղղությամբ։ Ներկայումս մշտադիտարկման աշխատանքները շարունակվում են»,- եզրափակեց Ֆիդանյանը։
News.am