Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոստիկանության մեծաքանակ ծառայողներ են ժամանել «Առուշ Առուշանյան» դաշինքի Գորիս քաղաքի շտաբի մոտ, և ոստիկանների մի մասը մուտք է գործել շտաբ․ ՄԻՊ

17/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել մի շարք ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության մեծաքանակ ծառայողներ են ժամանել «Առուշ Առուշանյան» դաշինքի Գորիս քաղաքի շտաբի մոտ, և ոստիկանների մի մասը մուտք է գործել շտաբ, ինչպես նաև տևական ժամանակ է, ինչ փակել է շտաբի մուտքը: Ահազանգերի համաձայն՝ ոստիկանները պարզաբանել են, որ պետք է հարուցված քրեական գործի շրջանակում դատարանի որոշման հիման վրա շտաբում իրականացնեն խուզարկություն, բայց ըստ ահազանգի՝ դատարանի որոշումն անօրինական է:

Ահազանգով նշվել է, որ Ոստիկանության աշխատակիցների արարքներով խոչընդոտվում են շտաբի աշխատանքները. մեծաքանակ ոստիկաններ ժամանել են ցուցադրաբար, նրանց մի մասը սահմանափակել է շտաբի մուտքը և շտաբի աշխատանքները, որ դա հատուկ է արվում հենց քվեարկության օրը՝ Գորիս համայնքի մարմինների ընտրական գործընթացին «Առուշ Առուշանյան» դաշինքի համար խոչընդոտ առաջացնելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկվել է Առուշ Առուշանյանի փաստաբանի, շտաբի հետ: Լրատվամիջոցների մոնիթոինգով արձանագրվել է, որ շտաբի մոտ ներկա ոստիկանների մի մասը փակել է շտաբի մուտքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ Ոստիկանության հանրային պարտավորությունն է ցույց տալ, թե ինչ ծանրակշիռ հիմնավորումներով են նշված արարքները հենց քվեարկության օրն իրականացվում ոստիկանների այդ քանակի մասնակցությամբ՝ ուղեկցվելով ողջ շտաբի մուտքը փակելով ու նախընտրական շտաբի աշխատանքները սահմանափակելով:

Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի համար, հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան, որևէ անհամաչափ միջամտություն չլինի, ինչպես նաև իր միջամտության արդյունքում տեղի չունենա ընտրական գոծընթացի որևէ մասնակցի քաղաքական կամ այլ իրավունքների ոտնահարում կամ առնվազն չստեղծվի նման ընկալում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիամանթոն. ԹԻֆլիսի գրական շրջանակը.Նոր հանդիպումներ

Հաջորդ գրառումը

Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը բանակցություններում չի ձգտում խաղաղության

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվել է Պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ

01/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

7 հոգևորականի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. նրանք չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Հաջորդ գրառումը

Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը բանակցություններում չի ձգտում խաղաղության

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական