ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Սյունիքի մարզում իրականացվող իր քարոզարշավի շրջանակներում այցելեց նաև Կապանի «Սյունիք» օդանավակայան: Նրան օդանավակայանում ուղեկցում էր իր դաշինքի անդամ «Վերաժնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ում աջակցությամբ է կառուցվել այս օդանավակայանը:
Նա Քոչարյանին ներկայացրեց օդանավակայանի հնարավորություններընշելով, որ այն պատրաստ է ընդունել քաղաքացիական օդանավեր, պարզապես քաղավիացիայի կոմիտեի թույլտվությունն է պետք, նաև ամենակարևոր խնդիրը կա անվտանգության խնդիրը, քանի որ ընդամենը մի քանի հարյուր մետր այն` դիմացի սարին թշնամու ուժերն են տեղակայվել, և օդանավակայանն ամբողջությամբ իրենց դիտարկման և հսկողության տակ է:
Այդ ընթացքում օդանավակայնի ներկայացուցիչները Քոչարյանին ասացին, որ իրեն դիտարկում են: Եվ, իսկապես, մենք նկատեցինք, որ ադրբեջանցի զինվորները, տեսնելով օդանավակայան տարածքում Քոչարյանի ու նրա թիմակիցների շարժը, սկսեցին իրենց դրոշի մոտից հեռադիտակով հետևել օդանավակայանում գտնվողների շարժին:
«Ոչինչ, թող դիտարկեն, թող ուրախանան»,- ի պատասխան զգուշացմանը` ասաց Ռոբերտ Քոչարյանը:




