«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցվել: «Ինձ և Ռաֆայել Ավետիսյանին հրավիրել են բաժին, ավելի ստույգ կտեղեկացնեմ, երբ ամսի 6- ին ներկայանանք բաժին։
Մեզ վախեցնել չի լինելու, մեզ լռեցնել չի լինելու, մեր հանդեպ ճնշումներ գործադրելը սրիկայություն է։ Մի՞ թե այսպիսի Հայաստանի համար ենք պայքարել մենք:
Ուժներդ միայն մեր վրա է պատում, կարող եք մեզ էլ դատել, բայց դրանից ժողովրդի վիճակը չի լավանալու, մարդկանց տները խլում են, ունեզրկում են»,- գրել է Մանուել Մանուկյանը։