Իրանի Զինված ուժերի զորահանդեսի արարողության ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ելույթի ժամանակ ասել է, որ «ոչ մի թշնամի չի համարձակվի ներխուժել Իրանի տարածք», գրում է Mehr-ը։
«Այսօր մենք խստորեն հայտարարում ենք ողջ աշխարհին, որ բացի մեր երկիրը պաշտպանելուց, իսլամական երկրների միասնության և համախմբվածության միջոցով, մենք կարող ենք պահպանել խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում և մեր պատիվն ու հպարտությունը ցույց տալ ամբողջ աշխարհին», – ասել է նա:
«Այս միասնության շնորհիվ մենք կկարողանանք զսպել զավթողին, արյունարբու ու հանցագործ Իսրայելին, որը չի խնայում կանանց, տղամարդկանց կամ երեխաներին։ Եթե մենք միասնական լինենք և միավորենք ուժերը, Իսրայելը չի կարողանա շարունակել իր հանցագործությունները»,- հավելել է Իրանի նախագահը։