Այս օրերին ողջ Մոսկվայում Ռուսաստանի հայերի Միության կողմից տեղադրվել են պաստառներ, որոնք հիշեցնում են մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին ասված է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան գրառման մեջ։
«1915 թվականի ապրիլի 24–ը սգո օր է՝ կապված մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հետ։ Մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ եւ դժբախտություն»
«Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական։ Նրանք նաև մեջբերել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը, որ ազգային պատկանելությունից ելնելով զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել»,- հավելել է ՌՀՄ-ն։




