Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցերը, անհնազանդության ակցիաներն ու գործադուլները։
Նշենք, որ զանգվածային ցույց 1 տեղի ունեցել հունվարի 20-ին, հաջորդը՝ ըստ նախատեսվածի, այսօր էր՝ հունվարի 31-ին։
Արհմիությունները վիճակագրություն դեռ չեն ներկայացրել, թե քանի մարդ է մասնակցել ցույցերին։
Նշվում է, որ հունվարի 20-ին ցուցարարների թիվը հասել է 2 միլիոնի, միայն Փարիզում՝ 80 հազարի։
Ֆրանսիայի իշխանությունները, սակայն, հայտնել են, որ կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու որոշումն անվիճելի է։
Ֆրանսիան ՀՆԱ-ի գրեթե 14 %-ը ծախսում է պետական կենսաթոշակի վրա, ինչն ամենամեծ ցուցանիշն է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 38 երկրների մեջ։