Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շրջափակման պատճառով Արցախում 700-ից ավելի տնտեսավարող է դադարեցրել գործունեությունը, 1170 մարդ դարձել է գործազուրկ

21/03/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն 100 օր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում 782 տնտեսավարող սուբյեկտներ դադարեցրել են իրենց գործունեությունը, ինչի հետևանքով 1170 մարդ դարձել է գործազուրկ։ Շրջափակման հետևանքով նվազել են նաև Արցախի հարկային եկամուտները։

Արցախի պետբյուջեի հարկային մուտքերի և եկամուտների վնասների չափի, գործունեությունը լրիվ կամ մասնակի դադարեցրած տնտեսվարողների ու այդ պատճառով աշխատանքից զրկված անձանց թվի, ինչպես նաև իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Արցախի պետական եկամուտների կոմիտեի կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչության պետ Մանուշ Հովհաննիսյանը։

-Ինչ ազդեցություն է ունեցել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը պետբյուջեի հարկային մուտքերի ու եկամուտների ցուցանիշների վրա:

-Ընթացիկ տարվա՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Արցախի պետական բյուջե է մուտքագրվել 4 միլիարդ  23,9 միլիոն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 5 միլիարդ 300 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 75,9 տոկոս կամ պակաս 1 միլիարդ 276,1 մլն դրամով:

Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 18,6 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 922,2 մլն դրամ:

Նման նվազող ցուցանիշները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման պատճառով տնտեսությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ շարունակվել են հարկ վճարողների կողմից գործունեությունների լրիվ կամ մասնակի դադարեցումները, ինչն էլ իր ազդեցություն է թողել բյուջեի եկամուտների վրա։

-Որքան տնտեսվարող է լրիվ կամ մասնակի դադարեցրել գործունեությունը, հիմնականում ինչ ոլորտներից։

-Շրջափակման օրերի ընթացքում 782 տնտեսավարող սուբյեկտներ կամ ընդհանուրի 18,3 տոկոսը դադարեցրել են իրենց գործունեությունը,  ինչի հետևանքով 1170 աշխատակից դարձել են գործազուրկ, 317 տնտեսավարող սուբյեկտ կամ 7,5 տոկոսը շարունակում է գործունեությունը, բայց ստիպված ազատել են 1502 աշխատակցի, իսկ մնացած տնտեսավարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Դադարեցումները վերաբերվում են համարյա բոլոր ոլորտներին։

-Շրջափակման ընթացքում հարկային արտոնություններ սահմանվե՞լ են կամ նախատեսվու՞մ են։

-Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով նախատեսված է 3 միջոցառում, որնցից 1-ինը իրականացվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ մյուս 2-ը, որոնք վերաբերում են աշխատանք չունեցող կամ աշխատանքը կորցրած անձանց, իրականացվում են Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից։

Հաշվի առնելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 3 տարի ժամկետով սահմանվել են հարկային արտոնություններ, այս փուլում առանձին արտոնությունների տրամադրման անհրաժեշտություն դեռ չկա․ մասնավորապես 2023 թվականին հարկ վճարողները դեռ ազատված են հաստատագրված և արտոնագրային վճարների վճարումից, իսկ առևտրի հարկ և ընդհանուր հարկման ռեժիմով հարկվող հարկ վճարողների համար հարկերը առաջանում են՝ ելնելով իրացման շրջանառություններից։

– Ովքեր են միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության շահառուները, ինչ չափերով են տրամադրվում աջակցության գումարները։

-Կառավարության որոշմամբ սահմանվել են տնտեսության առավելապես  տուժած 41 ոլորտ, որոնցից են  մեծածախ և մանրածախ առևտուրը, շինարարությունը, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջպետական ուղևորափոխադրումները, բեռնափոխադրումները, հանրային սննդի կազմակերպման գործունեությունը, հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը, բացառությամբ մետաղական հանքաքարի արդյունահանման և մի շարք այլ ոլորտներ։ Նշված ոլորտներում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերին (բացառությամբ արտոնագրային վճար վճարողների) տրամադրվում է աջակցություն 136 հազար դրամի չափով, իսկ  արտոնագրային վճար վճարող անձանց` 68 հազար դրամի չափով:  Միանվագ դրամաշնորհի ծրագրով յուրաքանչյուր աշխատողի հաշվարկով տրամադրվում է առավելագույնը 136 հազար դրամի և դրա հաշվարկային մեծությունից վճարվող հարկերի ու սոցիալական վճարի չափով, իսկ 2022 թվականի նոյեմբեր և 2023 թվականի հունվար ամսվա եկամուտների մեծությունը այդ չափից պակաս լինելու դեպքում՝ եկամուտների փաստացի մեծության չափով: 

– Ինչ կարգով են փոխանցումներն իրականացվում (մասնավորապես ինչ հերթականությամբ)։

-2023 թվականի փետրվարի 21-ից սկսվել են աջակցության և դրամաշնորհի գումարների փոխանցումները տնտեսավարող սուբյեկտներին։ Փոխանցումներն իրականացվում են ըստ սպասարկող ստորաբաժանումների դիմումների ընդունման հերթականության, բացառությամբ այն տնտեսավարողների, որոնց շահառու հանդիսանալը որոշվում է ուսումնասիրության արդյունքում։

– Ընդհանուր առմամբ՝ որքան տնտեսվարող սուբյեկտի և որքան գումար է փոխանցվել։

-2023 թվականի մարտի 17-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու  են հանդիսացել 1959 տնտեսավարող սուբյեկտներ, որոնց  փոխանցվել է 555,6 մլն դրամ:

-Ինչ փուլում է գործընթացը:

-Ի սկզբանե որոշմամբ նախատեսված էր դիմումները ընդունել մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը, բայց հաշվի առնելով, որ մի շարք տնտեսավարող սուբյեկտներ նշված ժամկետում չեն հասցրել ներկայացնել դիմումները, այդ ժամկետը որոշմամբ երկարաձգվել էր և սահմանվել մինչև սույն թվականի մարտի 15-ը ներառյալ: Այսինքն արդեն ավարտվել է դիմումների ընդունումը, սակայն գումարների տրամադրումն ընթացքում է: Մոտ 400 տնտեսվարող սուբյեկտի մասով էլ դեռևս շարունակվում է ուսումնասիրման և միանվագ դրամաշնորհի և դրամական աջակցության տրամադրման գործընթացը։

«Արցախպրես»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ հերթական նիստն է․ օրակարգում նաև ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցն է (ուղիղ)

Հաջորդ գրառումը

Վամպիր-«էկոակտիվիստի» հրճվալից հայտարարությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Հաջորդ գրառումը

Վամպիր-«էկոակտիվիստի» հրճվալից հայտարարությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական