Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շրջանառության հարկ՝ «ըստ նորին մեծություն» Նիկոլի. ՄԱՍ 3

08/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարելի է արձանագրել, որ շրջանառության հարկի նոր փոփոխություններն ամենից դրամատիկն են փաստաբանական համայնքի համար: Առանց հանրային մասնագիտական քննարկումների, ընդունվել է դրակոնյան մի որոշում այն իմաստով, որ այլևս 2025 թվականի հունվարի 1-ից  հետո փաստաբանները չեն կարող աշխատել հարկային  նպաստավոր ռեժիմի, շրջանառության հարկի դաշտում, ընդ որում՝ դրանց նկատմամբ չի փոփոխվել շրջանառության հարկի շեմը, չեն ներդրվել, փոփոխվել նոր դրույքաչափեր, չեն սահմանվել կարգավորման ինչ- ինչ խելամիտ մոտեցումներ։ Պարզապես որոշել են, որ փաստաբանները այլևս անելիք չուներ շրջանառության հարկի դաշտում:

Իհարկե,  այս լուծումն, այս մեկնաբանությունը, այս որոշումը ոչնչով, կարելի է ասել, պատճառաբանված չէ և ընդամենը մեկ գերնպատակ ունի և դա, հավանաբար, փաստաբանական համայնքի նկատմամբ ներկա իշխանության քենն է, ներկա իշխանության վրդովմունքը դեպի հարաբերականորեն անկախ փաստաբանական համայնքը:

Ի դեմս փաստաբանների, իշխանություններն ունեն լուրջ կազմակերպված, մասնագիտորեն պատրաստված, փորձություններով անցած և կոփված հակառակորդի, մարդկանց, որոնք կարող են նաև առանց վարձատրության որևիցե մեկի պաշտպանը լինել, կարող են առանց վարձատրության լինել մարդկանց շահերի իրական օգնականը և կարող են տարատեսակ մաքսային,  հարկային վարչական իրավախախտումների տակ հեծեծող և տնքող մարդկանց ազատել տարատեսակ տուգանքային ճիրաններից և թակարդներից:

 Նախատեսվող փոփոխություններով շրջանառության հարկից դուրս հրավիրվող փաստաբանների համար փոխվում են հարկային դրույքները,  մոտավոր աճը կազմելու է 600 տոկոս։

Ներկայում կիրառվող  5%-անոց դրույքաչափը փոխարինվելու է ավելացված արժեքի 20 տոկոսանոց և շահութահարկի 18 տոկոսանոց դրույքաչափերի հանրագումարով: Որպեսզի ընթերցողը պատկերացնի փաստաբաններին սպասվող ֆինանսական այս թակարդը և փորձանքը, կատարենք մի համեմատություն կոնկրետ օրինակի վրա։

Դիցուք՝ որևէ քաղաքացի փաստաբանի հետ որևէ վարչական իրավախախտման հետ կապված կնքում է պայմանագիր փաստաբանական ծառայության ստանալու նպատակով եթադրենք մեկ միլիոն դրամի չափով։  Այդ մեկ միլիոն դրամից փաստաբանը վճարում էր 50000 դրամ որպես հարկի գումար, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հետո նույն պայմանագրի նույն գումարի դեպքում վճարելու է 480000 դրամ: Այսինքն՝ մտածել են, որ փաստաբանների հետ իրենք մտնելու են պարզապես կիսովի բիզնեսի մեջ։

Որո՞նք են այս որոշման վտանգները:

 Վտանգներից հիմնականը  փաստաբանական համայնքին հասցվող ինստիտուցիոնալ վնասն է։ Ներկա իշխանավորները փորձում են փաստաբաններին կանգնեցնել անլուծելի հարցի առջև։ Աշխատե՞լ, թե չաշխատել:

Կա մի նրբություն ևս, որը ոչ մասնագետները չեն նկատի։ Դա փաստաբանի ծառայության յուրահատկությունն է գիտելիքահեն լինելու իմաստով։

Եթե ավելացած հարկի դաշտում և շահութահարկի դաշտում աշխատող տնտեսվարողները հարկերը վճարում են ավելացված արժեքի բազայի և հետագայում շահութահարկն՝ արդեն իսկ նրանց ունեցած եկամուտների և ծախսերի հանրագումարների տարբերության 18%-ի չափով, ապա փաստաբանի աշխատանքի յուրահատկությունը  նրանում է, որ նա սարքավորումներ ձեռք չի բերում և հարկային դրույքաչափը տարածվելու է նրա ամբողջ հասույթի,  ոչ թե ավելացված արժեքի վրա:

Կարծում եմ՝ հարցերից մեկն է նաև փաստաբանական համայնքում սերնդափոխության հետ կապված լրջագույն պրոբլեմը:

Պատկերացրեք, որ ծախսերի դեպքում, իհարկե  փաստաբանները փորձելու են գումարը ստանալ իրենց դիմումատուներից, իսկ պաշտպանյալներն իրենց հերթին, իհարկե, փորձելու են կողմնորոշվել և հավասար հարկային բեռի պայմաններում վարձել ավելի մեծ վաստակ ունեցող, ավելի հանրաճանաչ, ավելի փորձառու փաստաբաններին, և կարելի է ասել, որ ընդամենը մի քանի տարի հետո հայաստանում  երիտասարդ, նոր սերնդի փաստաբան չի լինելու, որովհետև նրանք պարզապես գործ չեն ունենալու։  Մարդիկ առաջին հերթին խուսափելու են պայմանագրեր կազմելուց և գործ են բռնելու ավելի փորձառու փաստաբանների հետ:

Իհարկե, հասկանալի է, որ այս քայլով իշխանությունները  ական են տեղադրում, ընդհանրապես, իրավունքի պաշտպանների ամբողջ գործունեության և ամբողջ գաղափարախոսության հիմքում:

Հասկանալի է, որ փաստաբանների զգալի մասը փորձելու է ստվերային պայմանավորվածությունների գնալ պաշտպանյալների հետ՝ հավանաբար կանխիկ գումարի դիմաց,  կամ էլ կկնքեն ավելի փոքր գումարներով: Իհարկե, հարկահավաքային եռանդ ունեցող իշխանությունները երրորդ անձանց միջոցով, օպերատիվ հետախուզական տարատեսակ մեթոդներով փաստաբանների այդ ստվերային գործարքները ֆիքսելու և նրանց տուգանելու քայլեր կանեն, բայց փորձառու փաստաբանները ցանկացած դատարանում պարզապես հաղթելու են,  և արդյունքում ոչ հարկ են վճարվելու, ոչ էլ տուգանքներ։

 Մտահոգիչ է նաև պաշտպանի գրասենյակին հասցվող անուղղակի, անխուսափելի մուլտիպլիկացի վնասը։

Բան այն է, որ  հետզհետ  էլ ավելի աղքատացող բնակչությունն ունի  իր իրավունքները անվճար հիմունքներով պաշտպանելու հնարավորություն։ Դա փաստաբանական պալատին կից գործող հանրային պաշտպանի ինստիտուտն է:

Պատկերացրեք, եթե փաստաբանական ծառայությունների գները շեշտակի աճում են, փաստաբանների ծառայություններից օգտվելու հնարավորությունները դառնում են  ավելի թանկ, ապա որքան է ծանրաբեռնվելու հանրային պաշտպանի գրասենյակը:

Արդյունքում քաղաքացիները պարզապես զրկվելու են սահմանադրական իրավունքներից, իրավունքների պաշտպանությունից,  և այդ պաշտպանությունը դառնալու է ավելի թանկ։ Կարծում եմ՝ կառավարության այդ ոլորտում մեթոդ, մեթոդաբանություն գրող, հորինող կամ մոգոնողները շատ արագ կանգնելու են կոտրած տաշտի առջև։

 Լինելու է հարկային մուտքերի ահռելի նվազում: Եթե հաշվի առնենք նաև 2024 թվականի կեսերից հնարավոր տնտեսական ճգնաժամի  հավանականությունը, կարծում եմ, երկիրը ունենալու է լրջագույն խնդիրներ պետական բյուջե հարկային մուտքերի ապահովման իմաստով:

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մոնտաժված հատվածները. Չորրորդ իշխանություն

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ջրաշխարհում խոշոր հրդեհ է բռնկվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025
Նորություններ

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025
Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
Նորություններ

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ջրաշխարհում խոշոր հրդեհ է բռնկվել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող...

ԿարդալDetails

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական