ԱԺ–ում, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյաի հարցին, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն ասել է. «Մենք ունենք քաղաքականություն` արժեքները մեկտեղելու, ամեն առանձին արժեքի համար նոր կառույց չհաստատելու, որովհետև երբ ցուցադրվող արժեքները հարուստ ու բազմաժանր են, այցելուների հոսքերը շատ ավելի մեծ են,–ասաց Խզմալյանը,– այսինքն, մենք նաև այցելուների հոսքն ապահովելու համար ենք խուսափում առանձին կենտրոններ ստեղծելուց, առավել ևս, որ պետական գույքի նոր դեֆիցիտ կա, մեր արժեքները շատ ավելի են, և մեր պահոցներում միլիոնավոր արժեքներ կան, որոնք չեն ցուցադրվում ցուցադրական տարածքների բացակայության պատճառով
Նրա խոսքով՝ նախարարությունն առաջարկել է հավաքածուի ցուցադրությունը կազմակերպել ՀՀ լավագույն թանգարաններում։
Խզմալյանն իր տարակուսանքը հայտնեց բարձրացված աղմուկի վերաբերյալ՝ նշելով, որ այդ գորգերի պահպանումը, դրանց ֆիզիկաքիմիական վիճակի ուսումնասիրությունը ավելի կարևոր հարց է, քան՝ ցուցադրությունը:









