Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շունը

21/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՇՈՒՆԸ

…Շունն իր երկնագույն աչքերը չռել էր տիրոջ վրա և անորոշ ու մեղմ նվվում էր: Տերը նայում էր շանն ինչ-որ թոշնած գորովանքով: Մի ձեռքն ասես վրձնով ներկած վիզն էր խուտուտում, մյուսը՝ անորոշ մաժում էր իր վատ աճած այտամորուքը:
Մեկ տարուց ավել միասին են եղել, իրար արթնացրել ու դիմավորել, իրար շոյել ու լիզել, կերել են նույն բանը՝ թեկուզ նրանցից մեկը «այդ ինչ-որ բանի» ավելցուկը, բայց դե… դա էլ իր ճակատագիրն է. գոհանալ է պետք: Վատ ընկեր չի շունը, մանավանդ այս շունը, որ հաչում, փռփռում, կաղկանձում էր իր տիրոջ երեկոյան հայտնվելուն պես ու լիզում անդադար, շնչակտուր, մինչև տիրոջ ջուր դառնալը: Տերն էլ անանուն մելամաղձից փախուստի մի փշրանք էր որոնում շանն ամեն անգամ փաղաքշելիս: Առանձնանում էին, քայլում, անցորդներից հյութալի ժպիտներ կորզում: Մի խոսքով չնչին, բայց ամեն դեպքում, ուրախություն էր շունը: Ահա սկսվել էր մի ուրիշ կյանք. տեղափոխություն մի ուրիշ վարձով խուց՝ այս անգամ շենքում, միսենյականոց, նորածնի՝ կուրծք չուտող նորածնի աղեկտուր լաց, չքավորությունից ագրեսիվ կին, որի նիհար ու երակոտ ձեռքերն անդադար օդում մենամարտեր էին հրահրում իր ամուսնու դեմ՝ պատրվակելով ամենայն ինչ… Տղամարդու համար ողջակիզող մի կենցաղ, ուր շունն էլ (ի դեպ՝ որձ) գիտակցում էր, որ անելիք չունի, և ուր որ է գնա պիտի: Ինչև է… Խնդիրներ, խնդիրներ, շարունակ խնդիրներ, որ բարձվում է տղամարդու հոգնաբեկ մեջքին, որպես անսպառ մի իշաբեռ: Այստեղ, իհարկե, շունը չունենալով լեզու՝ դարձավ ակնթարթային մի զոհ, ու քանի որ ուներ կապույտ աչքեր և ցեղական էր, փառք Աստծո, բարկությունից ջղաձգվող պարանոցով բարալիկ կինը գիտակցում էր, որ չարժե նվիրաբերել մի ինչ-որ բարեկամի. էշը չուտվի, գինն էլ հո կուտվի… Տղամարդուն ոչինչ չէր մնում, բացի լռելուց, միսենյականոց տան նեղլիկ միջնորմում ծվարած խղճուկին նայելուց ու մանկան փշաքաղող լացից խուսափելուց: «Տար դրան» ասել էր կինը: Մի քանի փորձեր արել էր տղամարդը շանը պահելու համար, բայց խոժորադեմ կինը՝ անցուդարձերին երեխան գրկին, չորքոտանուն տրորում էր դիտմամբ, փնչացնում ու անիծում, ասես իր անհաջողությունների միակ ու գերմեղավորի: Դե… մի երկու իբրև թե օգնող-անհանգստացող հարևաններն էլ քիթումռութ էին անում, թե՝ էս անտերը տունը պահելու բա՞ն ա բա,  այ տղա, մազուկեղտի բուն ա, վաղը-մյուս օր էրեխեդ էխինակոկ կընկնի: Դիմանալու չէր այլևս: Տղամարդու դեմքին իջան հոժարության կնճիռները…  
…Կանգնած էր մեքենան շարժիչի մարմանդ դռռոցով, դիմացը նիհարիկ մի տղա, որ պարտապանի չոր հայացքով սպասում էր՝ ակնոցի տակից ձանձրացող աչքերը պտտելով ու խաչած ձեռքերի դիրքը մեկումեջ փոխելով:
Հյուսիսային հեռաստանների ծագումով շունը, որ մարդեղենային ըմբռնում էր ասես ստացել, զգալով եղելությունը, առանց ոռնոց-պաղատանքի պոկվեց տիրոջից, ինչպես մատանին է պոկվում մատից ու դրվում գրավատան նժարին: Մեքենայի մոտ սպասող նիհարավունը փորձեց շոյել շան վիզը, բայց շունը դժկամորեն մի կողմ քաշվեց ու առանց միջամտության ետևի բաց դռնով խցկվեց ավտոն: Հինն ու Նորը իրար նայեցին անբառ հասկանալու մորմոքով. հինը թե՝ ճիշտ է շուն է, բայց հո հասկանում է: Բան չկա, կանցնի: Նորը թե՝ հըլը ու չանցնի, տվածիս գյորա բա պիտի անցնի… հեսա հայաթս մտնի՝ ո՜նց կանցնի:  

Տղամարդու համար ավարտվեց մի պատմություն՝ լալի ու խոսողի, չորքոտանու ու երկոտնուկի, ծխողի ու չծխողի, խնդիրներ ստեղծող-ունեցողի ու «կերուսուս»-ի մի պատմություն: Տանը սպասում էր շլանգի կեցվածքով բարալիկ կինը՝ երակոտ ձեռքերը գոտկատեղին մարտական դիրքով, պարանոցի ջղերը ցցած, կրծքից խորշող մանչուկը, իսկ ինքը մի իշաբեռ տոպրակներով պիտի տուն գնա: Տուն, որտեղ պիտի շարունակի կրել իր ադամական պատիժը:

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պետք է մինչև 2030թ․ նվազեցնենք արտանետումները 45%-ով»

Հաջորդ գրառումը

Սերո Խանզադյան. «Աղասի Խանջյան»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Նորություններ

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Սերո Խանզադյան. «Աղասի Խանջյան»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական