Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում 30-ամյա քաղաքացու մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով. հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
«Քաղաքացու ձեռքին եղել է նաև հեղուկով շիշ։ Այդ շշի պարունակությունը պարզելու ու հասկանալու համար նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որը կպարզի, թե դա որքան կապ ունի նրա մահվան հետ»,- ասաց Աբրահամյանը։
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղեւորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։
Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա րոպեներ անց մահացել է։
Պարզվել է՝ շշի մեջ թմրանյութ է։