Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շարունակելու ենք մեր իրավունքների պաշտպանության համար պայքարը. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

16/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Քանի որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ապրիլի 4-ի հայտարարությամբ խոստացել էր ապրիլի 15-ին հայտարարել հաջորդ գործողությունների (այդ թվում՝ նոր հանրահավաքի օրը), և այս ընթացքում տեղի են ունեցել ինստիտուցիոնալ համախմբման գործընթացներ և ՀՀ կառավարության հետ բանակցություններ, այժմ տեղեկացնում ենք ձեզ հետևյալը՝

1. Այսօր ամփոփվել են ՀՀ կառավարության հետ բանակցությունները, որի արդյունքում կառավարությունը պատրաստակամություն է հայտնել կատարել հետևյալ քայլերը՝

Երկու ամսով (մինչև հունիսի 1-ը) 40,000 բնակվարձի աջակցություն տրամադրել բոլոր այն տեղահանված անձանց, որոնք մինչև ապրիլի 1-ը եղել են բնակվարձի աջակցության ծրագրի շահառու.

Ձևավորել փորձագիտական խմբեր՝ բովանդակային ու մանրամասն կերպով քննարկելու բնակվարձի աջակցության, բնակարանային և զբաղվածության ծրագրերը՝ առաջարկելու այդ ծրագրերի նշանակալի բարեփոխումներ: Կառավարության ներկայացուցիչներն ընդունել են, որ այդ ծրագրերը էական բարելավման կարիք ունեն՝ պատրաստակամություն հայտնելով համապատասխան վերանայումները կատարել փորձագիտական խմբերի առաջարկների հիման վրա.

Փորձագիտական խմբերը ձևավորել Խորհրդի ու կառավարության կողմից ազատ ու լիիրավ կերպով ներկայացված մասնագետներից.

2. Այս փուլում ոչ մի այլ ընդառաջ քայլ չի քննարկվում ՀՀ կառավարության կողմից, որոնք կարող են առնչվել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մարտի 29-ին հրապարակված պահանջագրի մնացած 11 կետերի կատարմանը:

3. Կառավարությունն ակնկալում է Խորհրդից այդ ընթացքում հանել Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանը և աշխատանքները տեղափոխել մասնագիտական դաշտ:

Կառավարության հետ բանակցությունների լրացուցիչ մանրամասների վերաբերյալ կարող եք տեղեկանալ դիտելով Խորհրդի ներկայացուցիչների այսօրվա ճեպազրույցը հետևյալ հղմամբ՝ https://youtu.be

Այժմ, հաշվի առնելով վերոգրյալ զարգացումները՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարում է՝

Մենք ցանկանում ենք կարևորագույն ու հրատապ հարցերի շուրջ սկսած հանրային քննարկումները շարունակել ավելի լայն ձևաչափով՝ լսելու ժողովրդի տարբեր շրջանակների կարծիքներն ու առաջարկները մեր հետագա որոշումների ու անելիքների շուրջ։

Ուստի, խնդրում ու հորդորում ենք բոլոր շահագրգիռ ու սրտացավ անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջիկա օրերին ներկայացնել ձեր դիտարկումներն ու առաջարկները՝ թե՛ այցելելով Ազատության հրապարակի վրան և թե՛ գրելով Խորհրդի ֆեյսբուքյան էջին։

Բացի դրանից, Խորհրդի ներկայացուցիչները կկազմակերպեն հանրային հանդիպումներ տարբեր վայրերում՝ լսելու համար հատկապես արցախցիների կարծիքները և համատեղ քննարկելու մեր անելիքները:

Նման ձևաչափով քննարկումների արդյունքների ամփոփումից հետո՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կհայտարարի միասնական որոշման ու հետագա անելիքների մասին:

Ինչպիսի որոշում էլ կայացնենք համաժողովրդական քննարկումների արդյունքում, մի բան ակնհայտ է, որ մենք շարունակելու ենք մեր իրավունքների պաշտպանության համար պայքարը՝ չբացառելով ՀՀ օրենսդրությամբ չարգելված որևէ միջոցի կիրառում որևէ պահի:

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմ կենսաբանական կոդի էական մասը հայկական է. Էմիր Կուստուրիցա

Հաջորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 16.04.2025

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025
Իրավունք

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025
Մշակութային

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025
Հաջորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ - 16.04.2025

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու...

ԿարդալDetails

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական