Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շատ շրջանավարտներ սուպերմարկետներում և բենզալցակայաններում փող վաստակելուց հետո բուհ գնալու իմաստ այլևս չեն տեսնում. Սերոբ Խաչատրյան

19/07/2024
- Հասարակություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խնդրահարույց է, որ ընդունելության միասնական քննությունների արդյունքներով հիմնականում թափուր են մնում այնպիսի կարևոր մասնագիտություններ, ինչպիսիք են մանկավարժությունը, ագրարային մասնագիտությունները, ֆունդամենտալ գիտությունները, մշակութաբանությունը, աստվածաբանությունը և այլն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով ընդունելության միասնական քննությունների արդյունքներով 6300 վճարովի և 271 պետպատվերով տեղերի թափուր մնալուն։

«Բայց ակնհայտ է, որ Հայաստանին պետք են գյուղատնտեսներ, մանկավարժներ։ Դրանք պահանջված մասնագիտություններ են, բայց ամբողջ խնդրն այն է, որ այդ աշխատանքները գրավիչ չեն։

Տեսեք, շատ դիմորդներ դիմում են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, տարեկան մի քանի հարյուր մարդ է այդտեղ ընդունվում, մինչդեռ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանին այդքան դիվանագետ պետք չէ։ Բայց ինչո՞ւ են գնում. որովհետև դա մոդայիկ մասնագիտություն է, կարող է եկամտաբեր աշխատանք ապահովել, իսկ ուսուցչի կամ գյուղատնտեսի աշխատանքը…

Օրինակ՝ ես նայում եմ, որ անասնաբուժության ֆակուլտետ ընդամենը մեկ հոգի է ընդունվել, բայց Հայաստանին անասնաբույժներ պետք են, չէ՞։ Մեկ հոգի՞ է ընդամենը պետք. իհարկե ոչ։ Բայց, կրկնում եմ, այս աշախատանքը և դրա դիմաց աշխատավարձը գրավիչ չեն, պայմանները դժվար են»,- նշեց մեր զրուցակիցը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դիմորդներ գրեթե չկան նաև սոցիոլոգիայի նման կարևոր ֆակուլտետում։

Սերոբ Խաչատրյանի համոմզմաբ՝ այնպես պետք է անել, որ այսպես ասած նորաձև մասնագիտություններ ընտրող դիմորդները հասկանան՝ Հայաստանին այդքան տնտեսագետ կամ դիվանագետ պետք չէ, ավելի լավ է՝ անասնաբույժ կամ ուսուցիչ դառնալ։

«Բայց որպեսզի դիմորդներն այսպես մտածեն, նրանք պետք է տեսնեն, որ ուսուցիչն ու անասնաբույժը բարձր աշխատավարձ են ստանում»,- շեշտեց կրթության փորձագետը։

Բուհերի վճարովի և անվճար տեղերի թափուր մնալու հանգամանքը Սերոբ Խաչատրյանը միաժամանակ պայմանավորեց դիմորդների գիտելիքների ցածր շեմով։

«Ինչո՞ւ է դիմորդների թիվը պակասել. այսօր գլխավորն այն է, որ ոչ թե տեղերն են թափուր մնում, այլ դիմորդներն են քիչ։ Առաջ մենք տարեկան 20 հազար դիմորդ ունեինք, հիմա՝ 13-14 հազար։ Ո՞ւր կորան այն 6 հազարը։ Նրանք կորան այն ժամանակ, երբ Հայաստանն անցավ 12-ամյա կրթության, և շրջանավարտներն սկսեցին 11-րդ դասարանից աշխատել սուպերմարկետներում, բենզալցակայաններում, սրճարաններում և այլն։ Եվ երբ նրանք սկսեցին ամսական 100-150 հազար դրամ վաստակել, մտածեցին՝ առանց բուհ ընդունվելու էլ 150 հազար եմ ստանում, իսկ եթե ընդունվեմ Մանկավարժական համալսարան, ուսուցիչ դառնամ, 80 հազար եմ ստանալու. էլ ինչո՞ւ եմ գնում, մեկ է՝ արդեն աշխատում եմ։

Փաստորեն շատ երեխաներ փող վաստակելուց հետո բուհ գնալու իմաստ չեն տեսնում»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։

Վերջում կրթության փորձագետը շեշտեց՝ նույնիսկ որոշ մասնագիտություններով կրթաթոշակներ սահմանելը հարցի լուծում չէ, որովհետև շատ դիմորդներ կարող են ընդունվել նման ֆակուլտետներ, սովորելու ընթացքում կրթաթոշակ ստանալ, սակայն բուհն ավարտելուց հետո այլ ոլորտում աշխատել։

«Շատ դիմորդներ էլ վերջին տարիներին ընտրում են կա՛մ արտերկրում սովորելու, կա՛մ Հայաստանում ամերիկայն, ֆրանսիական կամ սլավոնական համալսարաններում ուսանելու տարբերակը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բուհերի թափուր տեղերը հետևանք են դիմորդների շատ ցածր գիտելիքների և ընդունելության քննությունների մեխանիզմի. Ատոմ Մխիթարյան

Հաջորդ գրառումը

Եվրոպան կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հաստատման ճանապարհին․ Շոլց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Եվրոպան կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հաստատման ճանապարհին․ Շոլց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական