Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները:
«Ես քննարկեցի Աֆղանստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն Էրդողանի հետ: Սա ընդհանուր խնդիր է ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԵՄ-ի համար», գրել է Միշելը Twitter-ի իր էջում:
Նա նշել է, որ երկու կողմերը միանգամայն հասկանում են Աֆղանստանից մարդկանց անվտանգ տարհանումը ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև աջակցում են աֆղանական հասարակության խոցելի հատվածներին և նրանց հյուրընկալողներին արտասահմանում: