«Նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես ազատ եմ։ Միայն ոչ թե 30 մետր հեռու, ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Չէ՞ որ ես հարևան եմ, նորմալ տղամարդ։ Նստիր ինձ հետ, խոսիր»,-Վլադիմիր Պուտինին դիմելով՝ ասել է Զելենսկին արևմտյան լրատվամիջոցների համար անցկացված ասուլիսի ժամանակ։
«Մենք չենք հարձակվել Ռուսաստանի վրա և չենք պատրաստվում անել դա»,- ավելացրել է Ուկրաինայի նախագահը։