Ալիևը Ստեփանակերտում վառել է Նովրուզ տոնի խարույկը: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն՝, Ալիևն ադրբեջանցիներին շնորհավորել է Նովրուզ բայրամ տոնի առթիվ:
Ստեփանակերտում արդեն կես տարի ոչ ոք չի ապրում, անմարդաբնակ, հայաթափված քաղաքում Բաքվի բռնապետը երևի ուրվականների համար է խարույկ վառում կամ ինքն իրեն խաբելու, թե Հայկական Արցախն իրենով է արել։
Ինքն էլ գիտե՝ որքան էլ Արցախի պետական կառույցները քանդել տա, հայկական եկեղեցիներն ու գերեզմաններն ավերի, միևնույն է, հայկական ոգին ու շունչը, հայկական հետքն Արցախում ջնջել չի կարող, այս իրողության դեմ ոչ ոք չի կարող պայքարել։ Արցախի ամեն քարից, շենքից, փողոցից, ծառ ու ծաղկից հայկականություն է կաթում։
Նովրուզ բայրամի կրակը հայկական քրիստոնեական բազմադարյա ներկայությունն այրել չի կարող։
Կրակ է, կվառվի, կհանգչի, կգնա… Հայրենազրկված, բռնագաղթած արցախցիների անեծքի զորությունն Ալիևը դեռ տեսնելու է։