Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է, անցնենք մյուսներին.Միքայել Մինասյան(տեսանյութ)

17/05/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․

Մենք, որպես հասարակություն, ապրել ենք չհայտարարված ու համատարած ստի մեջ։ Բոլորը միշտ խաբել են։ Շատ երկար ժամանակ ինձնից վանում էի այդ միտքը, որովհետև դրա պարզությունը, դատավճիռ հիշեցնող ունիվերսալությունը սարսափեցնում է նույնիսկ բարձրաձայնելիս։ Բայց դրանից իրականությունը չի փոխվում։

Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է, անցնենք մյուսներին։ Բոլոր մտավորականները, ովքեր անընդմեջ խոսում էին, իսկ հիմա համառորեն լռում, միշտ խաբել են։ Հավանաբար, մտավորականների պատմական դերն է այդպիսին. խաբել, որ ապրելն այդքան տխուր չլինի։ Ուղղակի պարզվեց, որ նրանք մեզ մոլորեցնում են ոչ թե, որ ապրելը հեշտ լինի, այլ որ իրենք ապրեն ավելի հեշտ ու հարմարավետ։ Խաբում էին նրանք, ովքեր ասում էին, թե դեմ են Սերժին, որովհետև… այդ որովհետևները հիմա էլ կան, նույնիսկ տասնապատիկ շատ, բայց չկան դրանց դեմ պայքարողները:Խաբում էին նրանք, ովքեր ասում էին, որ ինքնիշխան հայրենիքը կյանքից էլ կարևոր է։

Այսօր ինքնիշխանությունից մնացել է Մուրադովի սապոգի հետքը Սև լճի ափին, ով բանակցում է թուրքի հետ։ Եվ, փառք Աստծո, գոնե բանակցող կա։ Իսկ ինքնիշխանության համար նախկինում քամակ պատռողների այսօրվա իշխանավոր մասը հիմա ռուսի ոտքերի տակ է, իսկ ընդդիմություն խաղացողները՝ արևմտյան հետույքի փնտրտուքների մեջ: Խաբում էին Արցախի հինավուրց վանքերում աղոթողները։

Աղոթքները, պարզ չի, տեղ հասան, թե ոչ, բայց աղոթողները հասան Կալիֆոռնիա։ Խաբում էին նրանք, ովքեր ասում էին, թե Արցախը մեզ ի՞նչ հայրենիք։ Այ եթե Հայաստանին կպնեն, էդ ժամանակ տներից դուրս կգանք ու Նիկոլից ոչինչ չի մնա։ Խաբում էին նրանք, ովքեր համոզում էին, թե իրենց պայքարը ոչ թե պաշտոնի, այլ հայրենիքի համար է: Իսկ հիմա, երբ հայրենիքը կտոր-կտոր է արվում, նրանք լուռ են, անգամ պայքարելու փորձ չեն անում: Խաբում էին բնապահպանները, ովքեր մի ծառի համար 1 ամիս աղմուկ էին անում, իսկ հիմա մի ամբողջ մարզ անհետ կորում է, նրանց ձայնը դուրս չի գալիս։

Պարզվեց, որ խաբում էին գյուղացիները, որոնք ամեն լիտր ջրի համար արդարացիորեն կենացմահու կռիվ էին սարքում, իսկ հիմա, երբ գետեր, լճեր են հանձնվում, իրենց ջրային ռեսուրսներն է թշնամին զավթում, հարյուրներով թունավորվում են, լուռ են:Խաբում էին զինվորականները, ովքեր դասեր էին տալիս սպայի պատվի մասին, իսկ երբ նրանց հրապարակավ ստորացրին, որոշեցին, որ պետք է գնան տուն:

Խաբում էր Սփյուռքը, որը չէր դադարում պահանջել ավելի մեծ մասնակցություն հայրենիքի գործերին, իսկ երբ հերթը հասավ գործին, որոշեցին, որ այլ երկրի քաղաքացի են ու այլ հոգսեր ունեն: Իսկ վերջում ռուսահայերը սահմանափակվեցին հայրենիքը սիրել Ինստագրամով, ամերիկահայերը՝ Թվիթերով, եվրոպահայերը՝ Ֆեյսբուքով։ Անիմաստ է խոսել «պրոֆեսիոնալ» քաղաքական գործիչներից, հիմնադիր այրերից մինչև սկզբունքայիններ. քաղաքական ճկունությունն իրականում խաբեության աշխատանքային անունն է։

Հավանաբար, հայ ազգի ազնվության խորհրդանիշը Քիմ Քարդաշյանն է, որի կարիերիայի սկիզբը նման է մեր երկրի պետականության ավարտին։

Հ.Գ. Բեքարյանը չի խաբում, ինչպես այն մարդիկ, ովքեր հավաքված էին #nikolavirus հիվանդությունը քննարկելու և նրանք, ովքեր դրան հետևում էին մեդիաներով։

#antinikol

https://www.youtube.com/watch?v=GmyEholJhAI&ab_channel=Tert.am
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ՊՆ-ը հայտարարում է, որ բացարձակ անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն

Հաջորդ գրառումը

Հայաստանը՝ հովվի և չոբանի միջև.Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը՝ հովվի և չոբանի միջև.Վահե Հովհաննիսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական