Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է փաստաբանությունը, քանի որ փաստաբան Զարուհի Փոստանջյանին անվանել է անամոթ, ծախված ստահակ (և ուրիշ այլ զազրելի բառերով), այն բանի համար, որ նա իրականացնում է ընդդիմադիր հայացքներով հայտնի անձի շահերի պաշտպանությունը:
Եթե մենք ունենայինք պատշաճ գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ՄԻՊ և այլն, որոնք զբաղված չէին լինի միայն իշխանահաճո աշխատանքով, ապա այս անձն առնվազն պատասխանատվության առջև պիտի կանգներ:
Բայց, թողնելով այդ գործը հաջորդ իշխանությանը, շատ կարևոր է, որ ապագայում Նիկոլ Փաշինյանի փաստաբանները չնույնացվեն իրենց վստահորդի հետ, կարողանան օրենքի դաշտում ամբողջ ծավալով պաշտպանել մեղադրյալին և երկրի ղեկավարի կողմից չթիրախավորվեն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Սա ուղղակիորեն պետության պոզիտիվ պարտականությունն է:
Մարինե Ֆարմանյան, փաստաբան








