Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվը պատրաստ է տարածաշրջանում ցանկացած սցենարի՝ Իրանի դեմ պայքարելու համար:
Անցյալ օրը Լիբանանի հետ սահմանին իրականացված գործողությունը կարևոր էր և կանխել է իսրայելական տարածք ներխուժումը: Դա արձագանք էր Իրանի և շիա զինված աշխարհազոր «Հիզբոլլահի»՝ ռազմական առումով տարածաշրջանում ամրապնդվելու փորձին, ասել է Նաթանյահուն, որը մեջբերում է «Անադոլու» գործակալությունը։
«Իսրայելի պաշտպանական ուժերը շարունակում են միջոցներ ձեռնարկել` տարածաշրջանում իրանական ռազմական հենակետի ստեղծումը կանխելու համար», ասել է Իսրայելի վարչապետը: