Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նարեկացու Մատյանը դատական վեճերի պատճառ է դարձել

21/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 12-ին քննչական բաժնից ստացվել է Ասքանազ Գևորգյանի դիմումը՝ հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ ինքը հանդիսանում է հանգուցյալ հորեղբոր՝ Վազգեն Գևորգյանի կողմից գրաբարից աշխարհաբար թարգմանած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հեղինակային իրավունքի իրավատերը, սակայն «Ավրորա Պրինտ» ՍՊԸ-ն եւ «Կռունկ տպագրատունը» առանց իր հետ հեղինակային պայմանագիր կնքելու՝ տպագրել, տարածել եւ վաճառել են նշված պոեմը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանության համար կապվեց «Ավրորա Պրինտ» ՍՊԸ տնօրեն Լևոն Աթանյանի ներկայացուցիչ Արման Աթանյանի հետ:

«Ինքը միայն դատախազություն չի դիմել, երկու տարի է՝ դիմել է քննչական, ոստիկանություն, հարկային, ՊԵԿ եւ այլ ատյաններ: Առաջին տարին եկավ մեզ մոտ, թղթերը կիսատ էր բերել, իրեն վճարում արեցինք, ասացինք՝ հաջորդ տարի ամբողջ թղթերը բերեք: 2020 թ հոկտեմբերի սկզբներին՝ պատերազմի թեժ օրերին, գիշերը 11-ին զանգեց, թե պայմանագիրն ավարտվում է, ի՞նչ եք մտածում: Այն ժամանակ ասացինք, հիմա գիշերվա հազարն է, զանգեք նորմալ ժամի, պայմանավորվենք, դրանից հետո ինքը դիմել է տարբեր տեղեր: Գնացել, բացատրություններ ենք գրել»,-ասաց Արման Աթանյանը: «Ինքը եկել եւ ասում է՝ ես ժառանգ եմ: Ասել ենք, եթե ժառանգ եք համապատասխան հիմքեր բերեք, որովհետեւ չենք կարող ֆիրմայի անվան տակ ձեզ գումար վճարել ու վաղը հարկայինի հետ խնդիրներ ունենալ: Ես նույնիսկ իրեն տարել եմ նոտար, որ կոնսուլտացիա անենք, ինքը այնտեղ իրեն վատ պահեց, նոտարի վրա սկսեց գոռգոռալ, թե օրենք չգիտի: Նոտարն ասաց, որ պետք է գրանցվի, այլապես չենք կարողանա գումար տալ, ինքը հրաժարվեց գումար ծախսել եւ նոտարում գրանցում անել: Իրեն մենք վճարումն առաջին տարին արել ենք՝ պայմանով որ ամբողջական փաստաթղթեր բերի, հիմք բերի, որ Վազգեն Գեւորգյանի հեղինակայինն թարգմանությունն է սա, ու ինքն էլ ժառանգն է: Չէ՞ որ օդի մեջ հիմնարկից չես կարող ինչ-որ մեկին փող տալ»,-հավելեց Աթանյանը: Ասաց նաեւ, որ Ասքանազ Գեւորգյանը դատի է տվել նաեւ«Կռունկին», եւ այժմ դատարանում է գործը:

«Ինքը «Հայհեղինակից» ուղղակի տեղեկանք է բերել, որ Վազգեն Գեւորգյանը հանդիսանում է մի շարք գրական ստեղծագործությունների հեղինակ: Ես «Հայհեղինակին» դիմեցի, որ գոնե իրենք մի թուղթ տան, որ Վազգեն Գեւորգյանը հանդիսանում է «Մատյան ողբերգության» պոեմի թարգմանության իրավատեր, որի հիման վրա իր եղբորորդին կարող է ժառանգ համարվել: Իր փոխարեն ես եմ փորձել իր համար հիմքեր ստեղծել: Դրանից հետո «Հայհեղինակը» մեզ պատասխանեց, որ իրենք գրանցող կազմակերպություն չեն, ընդամենը տեղեկանք են տալիս, որ Վազգեն Գեւորգյանը մի շարք ստեղծագործությունների հեղինակ է: Հետո էլ այդ թղթով Ասքանազ Գեւորգյանը նոտար է գնացել, որ համարվում է ժառանգ, ասել ենք, որ տար ու գրանցի մտավոր սեփականությունում, մեզ ժառանգության թուղթ բեր հիմնավորված, դատարանի վճռով, որ քեզ կարողանանք վճարել»,-հավելեց մեր զրուցակիցը: Ասաց նաեւ, որ Ասքանազ Գեւորգյանը Վազգեն Գեւորգյանի թարգմանությամբ՝ Նարեկացու «Մատյան ողբերգության պոեմը» հրատարակած այլ հրատարակչությունների էլ է դատի տվել, այդ թվում՝ ՄՀՄ գրատուն ընկերությանը:  Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ Հ.Գ. Ասքանազ Գեւորգյանի հետ կապվել չհաջողվեց, պատրաստ ենք ներկայացնել նաեւ նրա տեսակետը:



ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ վարչապետը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ, հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում

Հաջորդ գրառումը

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելն Իրանի կառավարության կարևոր որոշում է․ Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին. Մայր Աթոռ

03/06/2026
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026
Հաջորդ գրառումը

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելն Իրանի կառավարության կարևոր որոշում է․ Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

Ամենաշատ ընթերցվածը

default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի հունիսի 7-ին գործող վարչապետը վերընտրվի՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի աճող հարաբերությունների ֆոնին. Ռուբիո

03/06/2026

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP նախագիծը կարող է հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական