Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախագահ Հարությունյանը  հետևել է պատերազմից հետո Ասկերանի շրջանում մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին

11/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջան և տեղում հետևել պատերազմից հետո մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին:

 

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նախ այցելել է Պատարայում կառուցվող ջրամբարի տարածք: ԱՀ ջրային կոմիտեի նախագահը տեղում զեկուցել է, որ Հանրապետության նախագահի հանձնարարականը  կատարվել է  ըստ ժամանակացույցի. 10 ամսվա ընթացքում շահագործման է հանձնվել Ստեփանակերտի ջրընդունիչ կայանը սնուցող նոր ջրատար խողովակաշարը: Ներկայումս ընթանում են մեծ ջրամբարի կառուցման շինաշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել 2025թ.-ին: 

110722AycAskeraniShrjan (2).jpg (3.03 MB)

Նախագահ Հարությունյանը ռազմավարական է որակել կյանքի կոչվող  ծրագրերի նշանակությունը, ընդգծել, որ, չնայած առկա սոցիալ-տնտեսական  բարդ խնդիրներին, դրանց իրականացման համար  պետական միջոցներից շարունակվելու են հատկացվել անհրաժեշտ գումարներ: 

Նախագահի այցելության հաջորդ վայրերը Աստղաշենի և Հովսեփավանի վարչական տարածքներն էին, որտեղ պետական և բարեգործական միջոցներով կառուցվում են համապատասխանաբար 149 և 92 առանձնատներ: Պատասխանատուների հավաստմամբ՝ մինչև ընթացիկ տարվա վերջ երկու բնակավայրերում պատրաստ կլինի ավելի քան 150 առանձնատուն` նախատեսված  Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի չորս համայնքների բնակիչների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների համար: 

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև մեկ տարի առաջ ժամանակակից ագրոկանոններով հիմնված «Գրիկա ագրո» ՓԲԸ խաղողայգու և «Գրեեն Լանդ-1» ու «Գրեեն Լանդ-2» ՍՊ ընկերությունների արքայանարնջի և սերկևիլի այգիներում, այցելել ռուսաստանաբնակ գործարարի կողմից հայրենի Խնապատ  գյուղում հիմնած «Բեսթ ֆուդ» սառնարանային տնտեսություն, որը զբաղվում է նաև պտուղների և հատապտուղների աճեցմամբ: Իր խոսքում նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Արցախում գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը այլընտրանք չունի, և պետությունը պատրաստ է խրախուսել և աջակցել այն տնտեսվարողներին, ովքեր արդի չափորոշիչներին համապատասխան տնտեսություններ կհիմնեն:

110722AycAskeraniShrjan (4).jpg (3.53 MB)

Հանրապետության նախագահին ուղեկցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետեկամուտների կոմիտեն տնտեսվարողների հետ սեմինար-խորհրդակցություններ կկազմակերպի

Հաջորդ գրառումը

Արցախի շարժական և ֆիքսված կապի ոլորտը սպասում է նոր ներդրողների

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք առաջին հերթին Ադրբեջանի ազգային շահերի վրա, որ Ադրբեջանը լինի ուժեղ և հզոր պետություն. Բայրամով

10/05/2026
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի շարժական և ֆիքսված կապի ոլորտը սպասում է նոր ներդրողների

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական