Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք, այս մասին մարզահամերգային համալիրում մեկնարկած Սրբազան պայքարի հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Բագրատ սրբազանն ասաց՝ որոշել են՝ նոր մեթոդաբանությամբ ու նոր մոտեցումներով հոկտեմբերի 2-ից սկսում են ակտիվ պայքարի շրջանը Հանրապետության հրապարակից։
«Մտնում ենք պայքարի ինտեսիվ և հետևողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ, հաղթանակով երաշխավորված։ Բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալներն իմնն են, բացառապես իմը, իսկ հաղթանակը՝ ձերը և միայն ձերը»,-հայտարարել է նա։շ
«Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային և պետական շահերի դիրքերից։
Պետք է ձևավորենք նոր իշխանություն ըստ արժանիքների, դառնալով հաշտության և բոլոր ունակների կառավարություն։
Պետք է վերացվեն այս իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության և հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը։ Մենք կարող ենք և կոչված ենք վերականգնելու մեր ազգային համերաշխությունը»,-հայտարարել է նա։