ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում, նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Մովսես Հակոբյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։ Մովսես Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքի վերաբերյալ իր դիրքորոշմանը, Հակոբյանը նշեց, որ քննիչին ասել է, ցուցմունք տվել, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Ամենայն հավանականությամբ՝ խոսքը գնում է պատերազմի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մովսես Հակոբյանի կողմից հրապարակած տեղեկությունների մասին։