Պոդոլսկի քաղաքային թաղամասում օգոստոսի 21-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Մոսկվա թռչող 10 անօդաչու թռչող սարքեր։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայրաքաղաքի վրա հարձակման փորձը «բոլոր ժամանակների ամենախոշորներից մեկն է»։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է Պոդոլսկում 03:02-ին խփված առաջին անօդաչու թռչող սարքի մասին։ Մոսկովյան ուղղությամբ թռչող իններորդ և տասներորդ անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ժամը 04:40-ի սահմաններում։
«Թշնամու անօդաչու թռչող սարքերից Մոսկվայի ստեղծված շերտավոր պաշտպանությունը հնարավորություն տվեց հաջողությամբ հետ մղել բոլոր հարձակումները։
ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերն այս գիշեր 10 միավոր են խոցել։ Սա բոլոր ժամանակների անօդաչու սարքերով Մոսկվայի վրա հարձակվելու ամենախոշոր փորձերից մեկն է։ Մենք շարունակում ենք վերահսկել իրավիճակը», – գրել է Սոբյանինը Telegram-ում։
ՀՕՊ-ը մինչ այժմ խոցել է դեպի Մոսկվա թռչող թշնամու յոթ անօդաչու սարք, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում ։
«Նախնական տվյալներով՝ ավերածություններ կամ զոհեր չկան։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մասնագետները»,- գրել է նա։
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 45 ինքնաթիռային տիպի ԱԹՍ», – ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ բացի Մոսկվայի շրջանից, գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել նաև Բրյանսկի, Տուլայի, Բելգորոդի, Կալուգայի,Կուրսկի և Ռոստովի շրջանները։