Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մնում է ժողովրդի բորբոսնած կաշին. դանակ են սրում այն քերթելու համար

17/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի ուրվական է շրջում երկրով,  և դա ամենևին էլ շեքսպիրյան Համլետի մոլագար երևակայության արդյունքը չէ։

Յուրաքանչյուր սթափ աչք կտեսնի, որ այն մարմին, սպառնալիք ու իրականություն է դառնում հենց իրական Հայաստանում։ Հարկերն ու տուրքերը միտում ունեն աճելու երկրաչափական պրոգրեսիայով։ Փետրվարին կթանկանա տրանսպորտը, փոքր և միջին բիզնեսը արդեն իսկ կանգնած է գնդակահարության պատի տակ, սրընթած աճում են անշարժ գույքի հարկերն ու տուրքերը, կադաստրի գույքագրման վճարները։

 Ռուսաստանի հետ տնտեսական, քաղաքական հարաբերությունների վատթարացման հետևանքով Դամոկլյան սրի պես մեր գլխին կախված է էներգակիրների, գազի թանկացումը, պետական արտաքին առևտրի կրճատումը` 70-80 տոկոսով։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյանների պատկերավոր լեզվով ասած` Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են կործանման գնացող Տիտանիկի տոմս գնել։ Բանը հասել է աբսուրդին, որ այլ երկրներից իրենց հարազատներին դրամական օգնության ձեռք մեկնած տրանսվերներից անգամ նախատեսվում է տոկոս գանձել։ Ստեղծվում է հարկային սարդոստայն. ոչ ոք չպիտի թպրտա, չպիտի լպտա, դրան է ծառայելու անհատատական հայտարարագրերի գործարկման համակարգը։ Մնում է գիշերը քնելու և առավոտյան զարթնելու պատրվակով մարդկանցից արթնության «մաղարիչի» հարկ գանձեն։

Ինչ խոսք, օդի հարկին սովորած իշխանավորները կարող են և շնչառության հարկ գանձեն։ Հետո էլ ասում են՝ իսկական հերոսը հարկ տվողն է և ոչ հայրենիքի սահմանին կանգնած կյանք տվողը։ Դե, եթե էդքան հարկ ու տուրքի տակ մարդը չի մեռնում, հերոս է, բա ի՞նչ է… Մինչդեռ, նա ընդամենը հարկման մատերիալ է։ Դա նիկոլը իմացել է, իսկ մենք` կասկածել։ Բողոքի ալիքը առայժմ ժողովրդական զանգվածի ընդերքում է։ Այն հղի է ժայթքելու։ Ոչ ոք չգիտի, թե երբ գորշ լավան կհորդի։ Այն կպոռթկա հանկարծակի, անակնկալ…

 Շարժումը կբերի իր շարժողին` լիդերին։

Դաշույնի շեղբը կշողա այնտեղ, որտեղից մտքներովս անգամ չէր անցնի…

Իշխանությունները տակավին  կորցրել են իրականության զգացումը։ Դե, մի կողմից էլ ճար չունեն։ Տնտեսություն գրեթե գոյություն չունի, առավել ևս տնտեսվարություն։ Երկիրը ապրում էր ուրիշի դժբախռության հաշվին, այսինքն՝ ուկրաինական պատերազմի պատեհություններով, երբ մեր գլխի վրայով ոսկե սալիկներ էին թռցնում։ Շահը գնում էր վարչակազմի սիրելի օլիգարխի գրպանը, իսկ քափը` պետական բյուջե։ Հիմա դա էլ է կտրվում։ Մնում է ժողովրդի բորբոսնած կաշին։ Դանակ են սրում այն քերթելու համար։

14 միլիարդ դոլարին հասնող պետական արտաքին պարտք ունենք, որ պիտի մարվի։ Պետությունը կանգնած է կոլապսի առջև… Խելք ունե՞ն էս մարդիկ… Դե, որ կարելի է անխելք ապրել,  ինչու՞ խելքով ապրեն` ծանրացնելով ուղեղի պաշարը… Ասենք, բանը խելքը չէ. մարդիկ ծրագիր են իրականացնում…

Ժողովուրդը չհասկացավ՝ ինչպե՞ս Արցախը կորցրեցինք, չի հասկանում, թե ինչպես են երկրի սահմանները խուզվում, չի հասկանում նաև կեղծ խաղաղության գինը, մնում է հասկանա, թե ինչու է պետության երկաթյա ձեռքը մտնում իր գրպանը։

Սա պետական ռեկետ է, իրական գանձագողություն, երբ պետությունը դառնում է գրպանահատ, կամ էսպես ասած` ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ։

Լևոն Ջավախյան, արձակագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արշակ Կարապետյանը Միքայել Սրբազանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ կստեղծի

Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Ադրբեջանը հրապարակել է Բաքվում տեղի ունեցած շինծու դատավարության առաջին կադրերը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ֆոտոշարք. Ադրբեջանը հրապարակել է Բաքվում տեղի ունեցած շինծու դատավարության առաջին կադրերը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական