Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով:

Որոշումը կայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, գրել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ըստ մեղադրանքի՝ նա, չունենալով նման լիազորություն, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։