Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միտումնավոր խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ հայկական պրեպարատի տարածումը

28/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Համավարակի ճգնաժամը ամենակարեւոր խնդիրներից մեկն է,որ առնչվում է անխտիր բոլորիս: Մեր ընկերությունը համախմբելով առողջապահության եւ սննդարդյունաբերության ոլորտների լավագույն մասնագետներին, ներդնելով ֆինանսական մեծ ռեսուրսներ՝ ավելի քան 2 տարիների ընթացքում հաջողել է մշակել բուսական հիմքով կենսահավելում, ինչը իմունիտետի հզոր խթանիչ է:

Այն բարձրացնում է դիմադրողականությունը,նպաստում սուր եւ քրոնիկ հիվանդությունների հաղթահարմանը»,- ասուլիսում ասաց Արսսի Ալյանս ընկերության փոխտնօրեն Արթուր Սարգսյանը ներկայացնելով՝ իրենց «Արամաքս Վիկտորի» պրեպարատը: Նրա հավաստմամբ,փորձարկումները կատարվել են COVID 19-ի, Դելտա շտամի,գրիպի,սուր շնչառական հիվանդությունների դեմ եւ հրաշալի արդյունք են գրանցել:

«Բառիս բուն իմաստով, օգտագործելիս 24 ժամվա ընթացքում վիրուսային ախտանիշների արտահայտումը կտրուկ նվազում է»,- ասում է Արթուր Սարգսյանը:

Նա ընդգծում է,որ փորձարկումների մեծ մասն իրականացրել են ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտիում՝ վիրուսաբանության լաբարատորիային վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Զավեն Կարալյանի ղեկավարությամբ: Զավեն Կարալյանն ասաց,որ ուսումնասիրված նյութն ունի հակավիրուսային ազդեցություն կորոնավիրուսի դեմ եւ դելտա շտամի հանդեպ, շատ լավ թերապեւտիկ ազդեցություն, նաեւ ընդհանուր նվազեցնում է ախտածին ազդեցությունը թոքերի վրա:

Գիտնականը նշեց, որ պրեպարատը կարող է լինել որպես կանխարգելիչ միջոց՝ կորոնավիրուսային վարակի ժամանակ. «Իմունային բջիջների պոպուլյացիան պրեպարատը վերադարձնում է նորմալ մակարդակի 3-6 օրվա ընթացքում»:

Արթուր Սարգսյանն աննախադեպ է համարում իրենց հայտնագործությունը,ասում է՝ այն գրանցված է արդեն ԵԱՏՄ երկրներում որպես բիոակտիվ հավելում,որ բացարձակ անվնաս է կիրառման համար, արդեն հաջողությամբ օգտագործվում է Ղազախստանում:

Հավելեց,որ ընկերությունը պատրաստ է լայնածավալ արտադրության, վարում են բանակցություններ ԱՄՆ, ՌԴ եւ եվրոպական երկների հետ՝ արտահանման հետ կապված, սակայն ՀՀ պատկան մարմինները ձգձգում են պրեմարատի ազատ շրջանառությունը Հայաստանի տարածքում:

«Մինչդեռ մեզ համար սկզբունքային է,որ այս պրեպարատը լինի նաեւ Հայաստանում,որտեղ օրական մեծ թվով մահեր են գրանցվում»,-շեշտեց նա:

Ընկերության փաստաբան Գեորգի Մելիքյանը եւս փաստեց,որ որոշ գերատեսչություններ ու պաշտոնյաներ միտումնավոր խնդիրներ են առաջացնում պրեպարատի՝ Հայաստանում շրջանառության հետ կապված.«Բառախաղեր են անում, կառչում բառիմաստներից…Ասում են՝ փաթեթի վրա նշված բառերը դեղաբանական ազդեցության նշումներ ունեն: Մենք բերել ենք մեր փաստարկները,որ նման բան չկա»:


oragir.news

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Սարգսյանը խոստովանել է, որ ս.թ. փետրվարին մասնակցել է «Փրկել շարքային Փաշինյանին» գործողությանը. դիտարկում

Հաջորդ գրառումը

«Հարց առողջապահության նախարարի աթոռային ֆոնդը սպառած տիկնոջը». Ռոբերտ Հայրապետյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025
Նորություններ

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025
Նորություններ

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025
Հաջորդ գրառումը

«Հարց առողջապահության նախարարի աթոռային ֆոնդը սպառած տիկնոջը». Ռոբերտ Հայրապետյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական