1914-1920 թթ. Հայ սպաներին նվիրված ստվարածավալ գրքի շնորհանդես
Չորեքշաբթի, սեպտեմբերի 14-ին՝ ժամը 17։00-ին, «Թեքեյան» կենտրոնում (հասցե՝ Երևան, Խանջյան 50) կկայանա “ОФИЦЕРЫ-АРМЯНЕ ПЕРВОЙ МИРОВОЙ ВОЙНЫ. ОФИЦЕРЫ АРМИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ 1914-1920” («Առաջին համաշխարհային պատերազմի հայ սպաները, Հայաստանի Հանրապետության բանակի սպաները 1914-1920 թթ․») ստվարածավալ գրքի շնորհանդեսը։
Պատմակենսագրական բառարանի հեղինակներն են պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն ու պատմական գիտությունների թեկնածու Սոնյա Միրզոյանը։
Պատմակենսագրական բառարանում բազմաթիվ սկզբնաղբյուրներից հավաքված են տեղեկություններ 1914-1918 թթ-ին Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ավելի քան յոթ հազար հայ, ինչպես նաև այլազգի սպաների մասին։ Ուսումնասիրությունները կատարվել են Հայաստանի ազգային արխիվի, ռուսական արխիվների, պատմական տարբեր աղբյուրների հիման վրա։
Մեծահատոր գրքում, հայ սպաների կենսագրական տեղեկություններից բացի, ներկայացվում է նաև հայ ժողովրդի խրոխտ ոգին ու պայքարելու կամքը։
Պատմակենսագրական բառարանը լույս է տեսել 2022 թվականին։ Գրքի երկրորդ հրատարակության մեկենասը պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանն է։
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու: