Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն․ Իրանի դեսպանը՝ ՀՀ–ի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին. News.am

24/05/2022
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ–իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հարցազրույց է տվել NEWS.am–ին։ Հարցազրույցը կարդացեք ստորև։

Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները վերջին 30 տարիներին հիմնականում բարեկամական են եղել՝ որոշ վերելքներով եւ վայրէջքներով։ Ինչպե՞ս կգնահատեք հայ–իրանական հարաբերություններն այս պահին։

Իրանի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերությունները գերազանց են, երկու երկրների միջև առկա է համակարծության, միմյանց աջակից լինելու և փոխադարձ վստահության մթնոլորտ։ Իհարկե, այս հարաբերությունները պահպանելու եւ խորացնելու համար, անհրաժեշտ է, որ համատեղ ջանքեր գործադրվեն։ Տնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերություններում դինամիկա և աճ է նկատվում: Իրանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում մոտ 6% է կազմում, ինչը ավելի բարձր է, քան իր մյուս հարևան երկրների հետ արտաքին առևտրում գրանցած ցուցանիշը: Սակայն մենք չպետք է բավարարվենք այս ցուցանիշով և պետք է աշխատենք զարգացնել տնտեսական և առևտրային հարաբերությունները, ինչպես նաև ընդլայնենք և խորացնենք մեր հարաբերությունները ենթակառուցվածքների ոլորտում, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը:

44-օրյա պատերազմից հետո Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է։ Ադրբեջանը շարունակում է հավակնություններ ցուցաբերել հայկական հողերի, հատկապես հարավում Իրանին սահմանակից Սյունիքի մարզի նկատմամբ։ Նախագահ Իլհամ Ալիեւը պարբերաբար ասում է, որ Զանգեզուրով միջանցք կբացի, անհրաժեշտության դեպքում՝ ուժով։ Իսկ Թեհրանը հայտարարում է, որ հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի եւ սահմանները մնան անփոփոխ։ Որքա՞ն կարեւոր է Իրանի համար, որ Հայաստանի հարավային սահմաններն անփոփոխ մնան։

Միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումն է, որը տարբեր մակարդակներում վերահաստատվել է բոլոր պաշտոնյաների կողմից: Եվ դժվար թե որևիցե մեկը կասկածի այդ հարցում: Իհարկե, մենք ողջունում ենք երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու շրջանակում հարևան երկրների միջև ձեռք բերված համաձայնեցումների իրագործումը և դա օգտակար ենք համարում տարածաշրջանում կայունության մակարդակի բարձրացման և տարածաշրջանի ժողովրդների բարեկեցության համար։

Ադրբեջանը փակել է Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածը եւ հայտարարել, որ մինչեւ ձմեռ այն չի բացելու։ Այս պարագայում Երեւան հասնելու համար իրանական բեռնատարների համար միակ ճանապարհը մնացել է Տաթեւ-Աղվանո այլընտրանքային ճանապարհը, որը, հատկապես եղանակային անբարենպաստ պայմաններում դժվարանցանելի է դառնում հատկապես կցորդիչով բեռնատարերի համար։ Հաշվի առնելով հանգամանքը, որ իրանական բեռնատարները հաճախ օգտվում էին այդ ճանապարհից, արդյոք Ադրբեջանը Իրանին տեղեկացրել է իր մտադրության մասին, ինչպես դա կանդրադառնա Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությանը։

Ստեղծված իրավիճակի մասին նախապես տեղեկացված չենք եղել, թեև փորձագիտական ուսումնասիրությունների առումով այն հավանական էր համարվում։ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հետևանքով առևտրի ոլորտին հասցված վնասը կարճատև ենք համարում։ Օգտագործվող և բարեկարգվող ներկայիս այլընտրանքային ճանապարհի ստեղծումը գրեթե լուծել է խնդիրը, սակայն հիմնական լուծումը, որը մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, Հայաստանի տարածքում «Հյուսիս-հարավ» ճանապարհի նախագծի ավարտն է, որը միջազգային նշանակություն կունենա։

Իրանը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Որոնք են որոշման հիմնական պատճառները, ե՞րբ սպասենք գործընթացի ավարտին։

Գլխավոր հյուպատոսության հիմնումը տարբեր տեսանկյուններից անհրաժեշտ էր և այդ նախաձեռնությունը վկայում է և՛ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Իրանի լուրջ ուշադրության, և՛ երկու երկրների միջև հարաբերությունները դյուրացնելու, հատկապես՝ Իրանի քաղաքացիներին և տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու անհրաժեշտության մասին: Հուսով ենք, որ առաջիկայում գլխավոր հյուպատոսության աշխատանքի մեկնարկի ականատեսը կլինենք։ Այս առումով մեծ աշխատանք է կատարվել, համապատասխան այլ աշխատանքները ևս ընթացքի մեջ են և վերջնական տեսքի են բերվում:

Աշխարհաքաղաքական նոր իրավիճակում, երբ Ռուսաստանի Դաշնությունը արեւմտյան պատժամիջոցների տակ է եւ Հայաստանը կարող է բախվել արտահանման եւ ներմուծման դժվարությունների, ի՞նչ նոր հնարավորություններ է Իրանը տեսնում՝ Հայաստանի հետ առեւտրի ծավալները մեծացնելու համար։

Այս ճգնաժամի ծագումը, այն երևույթը չէ, որ մարդկային տեսանկյունից ուրախության պատճառ դառնա: Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետը հստակորեն ներկայացվել է, և այն ռազմական հակամարտության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունն է: Սակայն ոչ ոք չի կարող հերքել այն պայմանների փոփոխությունը, որը վերջին ամիսների ընթացքում ստեղծվել է տարբեր շուկաներում: Իրավիճակը, հատկապես էներգետիկ և առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում, ենթարկվել է զգալի փոփոխությունների, որոնք կբարդացնեն իրավիճակը շատ երկրների համար։ Չնայած այս բոլոր զարգացումներին, մենք ձգտում ենք ընդլայնել տնտեսական և առևտրային հարաբերությունները մեր բարեկամ և հարևան երկրի՝ Հայաստանի հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան հայտարարել է, որ պատրաստվում է դարձյալ ռազմական ներխուժում իրականացնել Սիրիա

Հաջորդ գրառումը

Տարոնը դարձել է ստոր սադրանքի զոհ. կուսընկերները պահանջում են դատախազից ազատ արձակել Տարոն Մանուկյանին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Տարոնը դարձել է ստոր սադրանքի զոհ. կուսընկերները պահանջում են դատախազից ազատ արձակել Տարոն Մանուկյանին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական