ԱՄՆ նախագահը 1 ամիս առաջ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։ Մեկ ամիս անց՝ ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին՝ չայցելել Հայաստանի սահմանամերձ շրջաններ,- ֆեյսբուքյան իր էջում գրում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։
«Միջազգային հանրությունը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ երբեք էլ ոչ մի գործուն քայլ չի արել և հայտարարությունների մակարդակից առաջ չի գնացել։
Իսկ դավաճան վիժվածքների իշխանությունը կոտրեց մեր՝ չբնաջնջվելու միակ երաշխավորի՝ հայկական բանակի ողնաշարը, հանձնեց Արցախը և հիմա կրկին վտանգված է հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և հայկական պետականության գոյությունը»,- գրել է Վարագյանը։