Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախը չորս ամիս շրջափակման մեջ պահելու հումանիտար ճգնաժամի հետևանքները։
ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նա ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը՝ մատնանշելով ադրբեջանական կողմի հանցագործությունների կոնկրետ փաստերն ու օրինակները։
Արցախի օմբուդսմենը նշել է, որ միջազգային կառույցների կոչերը, Արդարադատության միջազգային դատարանի որոշումը որևէ արդյունքի չեն հանգեցնում, ինչն էլ ավելի է ամրապնդում Ադրբեջանի անպատժելիությունն ու ամենաթողությունը։