ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաձգել իր դեմ հարուցված դատական գործընթացը և այն տեղափոխել 2024 թվականի ընտրություններից հետո։ «Հատուկ փաստաբան Ջեք Սմիթը ծրագրել է դատավարություններից մեկի մեկնարկը (գաղտնի փաստաթղթերի սխալ օգտագործման դեպքում. նշում է ՏԱՍՍ-ը) հունվարի 2-ին՝ Այովա նահանգի կարևոր փրայմերիզներից առաջ: Միայն իրականության հետ բոլորովին կապ չունեցող խելագարը կարող էր ընտրել այս ամսաթիվը՝ Նոր տարվա հաջորդ օրը»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
«Նման դատավարություն ընդհանրապես չպետք է լիներ, իսկ եթե լինի, ապա միայն ընտրություններից հետո»,- շարունակել է նա։