Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր պաշտպանության տակ ենք վերցնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր այլախոհներին․ պաշտպանության խորհդի հայտարարություն

02/02/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Աշոտ Մինասյանի և բոլոր քաղաքական հետապնդումների ենթարկվածների պաշտպանության խորհուրդ»-ը հայտարարում է գործունեության շրջանակներն ընդլայնելու եւ ՀՀ-ում «քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող բոլոր այլախոհներին» իր պաշտպանության տակ առնելու մասին։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք՝ երկամսյա ապօրինի կալանավորումից հետո ազատ արձակվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյան-Երկաթը։

 
Սա, անշուշտ, հաղթանակ է, բայց ոչ վերջնական։

Կալանավայրերում են գտնվում դեռևս մի խումբ հայրենանվեր հայորդիներ՝ Գորիսի և Վանաձորի ընտրված քաղաքապետեր Առուշ Առուշանյանը և Մամիկոն Ասլանյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, «Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը և այլք։

Շարունակվում են քաղաքական հետապնդումները նույն Աշոտ Մինասյան-Երկաթի, պրոֆեսոր Արմեն Չարչյանի, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի, «Հայոց ազգային գվարդիա»-ի հիմնադիր-նախագահ Արշակ Զաքարյանի, համակարգող Տիգրան Չոբանյանի, «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Սոնա Աղեկյանի և ուրիշների նկատմամբ։

«Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»-ը համոզված է, որ այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը և քաղաքական հետապնդումները ՀՀ-ում կազմաքանդում են իրենց «ժողովրդական բաստիոն» հռչակած երկրի ժողովրդավարության վերջին փշրանքները։ Ակնհայտ է, որ այս հետապնդումների հիմնանպատակը գործող իշխանության արդեն իսկ նշմարվող օրհասը երկարաձգելու հուսահատ փորձ է։

Ելնելով այս ամենից՝ «Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»-ը հայտարարում է, որ ընդլայնում է իր գործունեության շրջանակները և իր պաշտպանության տակ է վերցնում ՀՀ-ում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող բոլոր այլախոհներին։

Կոչ ենք անում բոլոր իրավապաշտպան կառույցներին և անհատներին, նաև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն երկրի գոյությանն ու ապագային սպառնացող վտանգների հանդեպ, միավորվել և համատեղ ջանքերով նպաստել ստեղծված իրավիճակից Հայրենիքը դուրս բերելու գործին»,- նշված է կառույցի տարածած հայտարարությունում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպես խառնակ ժամանակներում տարբերել սրիկային․ Թևանյան

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է թանկացել հոսանքը, և ի՞նչ քայլի է դիմել «ժողովրդի ծառա» Փաշինյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանն ընտրվի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի ծանր է լինելու. Վարդան Օսկանյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

12/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է թանկացել հոսանքը, և ի՞նչ քայլի է դիմել «ժողովրդի ծառա» Փաշինյանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական