Կիրակի, Հունվարի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր ձախողելու պատճառներից մեկն էլ հենց այս էր, որ չհասկացանք, որ առանց թշնամու կերպարի ազգ-պետություն չես կարող կառուցել. Էդգար Էլբակյան

01/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էդգար Էլբակյանը գրում է․ «Երեկ Արցախյան երեք պատերազմների մասնակից Շահե Աճեմյանը լավ բան ասաց՝ «տղա՛ս, մեզ համար տեղ մը աւելի դիւրին էր, գիտէինք, որ թշնամին դուրսէն է՝ թիւրքն է։ Ձեր պարագային թշնամին դուրսէն, ներսէն, տակէն, վրայէն, աջէն, ձախէն, դժուար պիտ ըլլայ»։

Եվ իրոք, սա է հիբրիդային պատերազմի ձևաչափը։ Պատերազմն այդպիսով տեղափոխվում է թշնամու տարածք, ջնջում թշնամու կերպարը, դրանով՝ ապակողմնորոշում ու քայքայում դիմադրության։

• Մյուս կողմից՝ հիբրիդայինը պատերազմի միայն ձևն է, բովանդակությունը չի փոխվել։ Մեր դեպքում անգամ տարրական «Գուգլով նայելը» (desk research) ցույց կտա, որ Հայաստանի ներսում տասնամյակներով բույն դրած հակաՀայաստանի թելերը տանում են դեպի Թուրքիա։ Այդ այլազան խմբերը՝ շունիկների «իրավապաշտպաններից», մինչև նորահնար հերձվածության «եկեղեցիներ» միավորված էին մեկ ինքնության տակ՝ պրոթուրքական-պրոարևմտյան-հակահայկական-հակապետական։

• Մեր ձախողելու պատճառներից մեկն էլ հենց այս էր, որ չհասկացանք, որ առանց թշնամու կերպարի ազգ-պետություն չես կարող կառուցել։ Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական պետությունը՝ Ուրարտուն, ձևավորվել է ասորեստանյան թշնամու «շնորհիվ», քեմալական Թուրքիան ձևավորվել է հայկական և հունական թշնամու «շնորհիվ», Ադրբեջանը ձևավորվել է հայ թշնամու «շնորհիվ», կապիտուլյանտականները մինչ օրս գոյատևում են հայկականը որպես թշնամի դավանելու «շնորհիվ», Ուկրաինան ձևավորվեց ռուսական թշնամու «շնորհիվ», և այդպես շարունակ։

• Այսպիսով՝ մենք թուրքից ու ադրբեջանցուց չկերտեցինք թշնամու կերպար, արդյունքում թուրքն ու ադրբեջանցին իրենց փափուկ ուժի ու գործակալական ցանցի միջոցով թշնամանքը տեղափոխեցին հայաստանյան ներքին դաշտ՝ ուղղելով այն պետականակազմ սուբյեկտների դեմ՝ ազգային վերնախավ, բանակ և եկեղեցի։ Այժմ արդեն հայ-թուրքական գոտեմարտը տեղափոխվել է Երևան, և այսօր դրա վճռորոշ արարներից մեկն է։

• Այսօր՝ ժ․ 16։00-ին, արի՛ Ֆրանսիայի հրապարակ, եթե թուրքն ու հակաՀայաստանը քո թշնամին են։ Այնտեղ բոլորիս միավորող ինքնությունը դա է՝ ո՛չ թրքացմանը, ո՛չ հակաՀայաստանացմանը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

4 ուղղություններով երթերի մասնակիցները շուտով կհասնեն Երևան

Հաջորդ գրառումը

Ավտոմեքենայում հայտնաբերվել է 2 գնդացիր

Համանման Հոդվածներ

Միջազգային

Վաշինգտոնի վարչակազմն անցումային ժամանակահատվածում ստանձնում է Վենեսուելայի կառավարումը. Թրամփ

04/01/2026
Նորություններ

Համոզված եմ, որ մենք այս տարին նույնպիսի բարձր տրամադրությամբ կշարունակենք. Փաշինյան

04/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հնգժամյա գործողություն. ի՞նչ է պատմել Գեներալ Քեյնը

03/01/2026
Միջազգային

Մադուրոն ուղևորվում է Նյու Յորք, իսկ Վաշինգտոնում կորոշեն, թե ով կկառավարի Վենեսուելան. Թրամփ

03/01/2026
Հաջորդ գրառումը

Ավտոմեքենայում հայտնաբերվել է 2 գնդացիր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական