Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք

19/06/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրելի ժողովուրդ,

Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։

Այսօր՝ մեզ պատուհասած ծանր կորուստների պայմաններում, առավել քան երբևէ, մենք պարտք ու պատասխանատվություն ունենք մեր անկախ պետականության պահպանման ու ամրապնդման, մեր հայրենիքի զորացման համար։ Պատասխանատվություն ունենք մեր զոհված նահատակների լուսավառ հիշատակի, մեր ներկայի ու գալիքի, մեր սերունդների առջև։ Ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, մեր ժողովրդի առջև հառնած է հրամայականը՝ թոթափելու հետպատերազմյան և նախընտրական օրերին ստեղծված լարվածությունը, վերահաստատելու համերաշխությունը։ Նաև կենսական անհրաժեշտություն է, որ հետընտրական շրջանում մեր երկրի ներքին կյանքն ընթանա հանդարտության և ողջախոհության մթնոլորտում։ Երբեք և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել ազգը պառակտող գործողությունները և հասարակության մեջ թշնամանքի սերմանումը, բռնության ու հաշվեհարդարի կոչերը, բախումներ հրահրելը: Հայրապետական Մեր հորդորն է, սիրելի ժողովուրդ, զերծ մնալ ատելության խոսքից, անհանդուրժողականությունից, դրսևորել զգոնություն, օրինահարգություն և նոր փորձություններով  չվտանգել հայրենական մեր կյանքը։ Մեր պատմության նոր էջը կերտենք հավատքով ու լավատեսությամբ, սիրով ու միասնականությամբ։ Միշտ հիշենք, որ Հայաստանում կայուն իրավիճակով, մեր ամուր պետականությամբ է նաև պայմանավորված Արցախի ապագան, արցախաբնակ մեր քույրերի ու եղբայրների հիմնախնդիրների հաղթահարումը։ Այս գիտակցությամբ, այս ոգով ու հանձնառությամբ մասնակցություն բերենք ընտրություններին, անտարբեր չմնանք մեր երկրի վաղվա օրվա հանդեպ, որպեսզի մեր ազգային ու հայրենական անդաստանում տեղ չգտնեն նեղություններ ու տառապանքներ, նոր արհավիրքներ, որպեսզի միասիրտ ու միախորհուրդ հաղթահարենք ներքին ու արտաքին մարտահրավերները, կառուցենք հզոր ու պայծառ հայրենիք՝ խարսխված մեր ինքնությունը պայմանավորող ազգային ու հոգևոր մեր արժեքների վրա։ Այս ընթացքով ի զորու կլինենք առատացնել տերունական օրհնությունը մեր կյանքում և Հայաստանում ու Արցախում մարմնավորել մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի լուսավոր տեսիլքները։

Սիրելիներ, աղոթենք միասնաբար, որ առկա ճգնաժամի հաղթահարման բոլոր ջանքերը Աստծո ողորմությամբ պսակվեն բարի արդյունքներով։ Հայցենք, որ Ամենախնամ Տերը Իր շնորհների և օրհնության ներքո պահի ու պահպանի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին, պարգևի իմաստություն ու զորություն, խաղաղ ու ապահով կյանք Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո։

Աստծո սերը, օրհնությունն ու ողորմությունը մեր հայրենիքին ու մեզ ամենքիս. ամեն։

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

հունիսի 19, 2021թ․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն . Վանեցյան

Հաջորդ գրառումը

Վերջին անգամ եմ դիմում իրավապահներին, ուշքի եկեք, թուրքին մի ծառայեք. նախազգուշացնում եմ. ձեր այսօրինակ հանցավոր արարքներին որևէ բացատրությամբ որևէ արդարացում չի լինելու. Բաբայան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
Միջազգային

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025
Հաջորդ գրառումը

Վերջին անգամ եմ դիմում իրավապահներին, ուշքի եկեք, թուրքին մի ծառայեք. նախազգուշացնում եմ. ձեր այսօրինակ հանցավոր արարքներին որևէ բացատրությամբ որևէ արդարացում չի լինելու. Բաբայան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրում է․ «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ...

ԿարդալDetails

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական