Հունիսի 6-ի գիշերը Տեղ գյուղից երկու անչափահաս տղաներ մոլորվել են ու հայտնվել ադրբեջանական կողմում։ Մինչ այս պահը, նրանցից որևէ լուր չկա։
Անցյալ տարվա փետրվարի 28-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում հայտնաբերվել էրադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փանախովը, որը սահմանը հատել և անցել էր հայկկան կողմ։ Ադրբեջանական մամուլը,ՊՆ-ը անընդհատ պահանջում էին, որ Հայաստանն իրենց հանձնի զինվորին։ Մարտի 5-ին զինծառայող Ռուսլան Փանախովին առոք-փառոք հանձնեցինք Բաքվին, այն դեպքում, երբ տասնյակներով գերիներ ունենք այնտեղ։
Օրն արդեն վերջանում է, իսկ պատկան մարմիններից դեռ ոչ մի հրապարակում, արձագանք չկա՝ ինչ է արվել մեր անչափահաս տղաներին վերադարձնելու համար։
Ավելին՝ երկրի վարչապետը, այս կարևորագույն խնդիրը թողած, առավոտից էլի մտել է կաթողիկոսի անձնական կայք, լրատվամիջոցին դատի տալու մասին գրառումներ է անում։ Ոչ մի տող, ոչ մի տառ՝ գերեվարված երեխաների մասին։ Կարծես այդպիսի գույժ չենք ստացել, այդպիսի բան չի էլ եղել։
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ նրա էջից դուրս չեն գալիս, որ հենց նոր գրառում անի հոգևորականների ու Հայ եկեղեցու մասին, անմիջապես տարածեն ու ծաղրեն։
Փաշինյանի կաթողիկոսահալած հերթական գրառումը՝
«Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան եւ հոգեւոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են եւ ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։
Այս առիթով նաեւ պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։
Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին եւ Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։
Հ․Գ․ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլեւս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին։





