Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր դեմ սանձազերծված է իսկական ցեղասպանական արշավ՝ հայտնի և անհայտ տարածաշրջանային ու միջազգային ուժերի կողմից. Արմեն Այվազյան

03/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այժմ Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում են մի ժամանակաշրջանում, երբ մեր դեմ սանձազերծված է իսկական ցեղասպանական արշավ՝ հայտնի և անհայտ տարածաշրջանային ու միջազգային ուժերի կողմից։ Մենք գտնվում ենք ինքնապաշտպանության վճռորոշ փուլում, իսկ քաղաքական սովորական գործընթացները դարձել են ժամանակավրեպ։

Հայաստանի և հայ ժողովրդի դեմ մղվում է բազմաճակատ հիբրիդային պատերազմ, որն արդեն իսկ հանգեցրել է Արցախի կործանմանը, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի տարածքների մասնակի բռնազավթմանը։ Կորցվել են ռազմավարական ճանապարհներ, «Թրամփի ուղի» կոչվող ծրագրով նախատեսվում է ՀՀ ինքնիշխանության կտրուկ նվազեցում նաև Մեղրիում։ Ապագայում չեն բացառվում նոր տարածքային զիջումներ, մասնավորապես՝ Տիգրանաշենի հանձնումը։

Հետևաբար, ժամանակն է անել ճիշտ քաղաքական և ռազմավարական եզրակացություններ։ Այն կուսակցությունները, որոնք շարունակում են գործել «կարծես ոչինչ չի պատահել» տրամաբանությամբ, իրականությունից կտրված են և իրենց գործունեությամբ դարձել են անախրոնիզմ։ Իսկ խունտայի պառակտիչ և ապիկար քայլերը այլևս բացահայտ դավաճանություն են։

Քաղաքական աղմուկն ու կեղծ օրակարգերը շեղում են ժողովրդին իր անվտանգության համար կենսականորեն կարևոր առաջնային խնդրից՝ ձևավորել համաժողովրդական ինքնապաշտպանական նոր համակարգ և փրկել երկիրը նվաճումից ու հայաթափումից։

Հայաստանը (բայց ոչ նրա քաղաքական ղեկավարությունը) օբյեկտիվորեն գտնվում է իր գոյության համար մղվող պայքարի թեժ փուլում։

Ուստի մեզ այսօր անհրաժեշտ են ոչ թե սովորական կուսակցություններ ու անվստահելի լիդերներ, այլ միասնական ազգային-ազատագրական ճակատ և այն գլխավորող իսկական առաջնորդներ՝ համապատասխան ռազմաքաղաքական պատրաստությամբ և ազգային գաղափարախոսությամբ։

Մեզ պետք է նաև ազգային-ազատագրական ճակատի կողքին ուս-ուսի կանգնած Հայոց Եկեղեցի և հոգևորականություն՝ Ղևոնդներ, Եղիշեներ և Խրիմյաններ, այլ ոչ թե կճոյաններ, վրթանեսներ ու անուշավաններ։

Թե որտեղ կսկսվի ազատագրական ճակատի ձևավորումը՝ քաղաքական դաշտում, թե՞ հոգևոր, էական չէ․ կարևորն այն է, որ այն մի որոշակի կետից սկսվի։ Եվ գուցե թե այդ գործընթացը սկսվի հենց առաջիկա եկեղեցական ժողովներում ու քննարկումներում։ Հուսանք, որ այդպես էլ կլինի։

Աստվածն առաջ։

«Ամբողջ զենքը Աստծո հագե՛ք, որ կարողանաք կանգնել չարի փորձանքների դեմ» (Եփեսացիներին, 6:11)

Արմեն Այվազյան, պատմաբան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպես Փաշինյանը բերեց պատերազմը. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Փաշինյանը հրաման է տրվել լսել բոլոր ռուսների հեռախոսազրույցները․ Արամ Գաբրելյանով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ գիտի «փրկության» ամերիկյան գաղափարը՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Նորություններ

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ու նրա կողմնակիցները հանդիսանում են քրեական հանցագործներ. Արագածոտնի թեմ

02/01/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը հրաման է տրվել լսել բոլոր ռուսների հեռախոսազրույցները․ Արամ Գաբրելյանով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական