ՄՌԸ «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը իր տելեգրամյան ալիքի միջոցով հայտարարել է, որ ռուսական արյուն չթափելու համար իրենք հետ ենք դարձնում շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։
««Վագներ» ՄՌԸ-ն ցանկանում էին ցրել։ Մենք հունիսի 23-ին դուրս եկանք «արդարության երթի», հաշված օրերի ընթացքում հասանք Մոսկվայից 200կմ հեռավորության վրա։ Այս ընթացքում մենք մեր մարտիկների ոչ մի կաթիլ արյուն չենք թափել։
Այժմ եկել է այն ժամանակը, երբ կարող է արդյուն թափվել։ Այդ պատճառով, գիտակցելով կողմերից մեկում ռուսական արյուն չթափելու ողջ պատասխանատվությունը՝ մենք հետ ենք դարձնում մեր շարասյուները և պլանի համաձայն՝ վերադառնում դաշտային ճամբարներ»,- ասել է նա։