Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք երեք բանով էինք աշխարհին հետաքրքրում. Արցախի հարց, Սյունիք եւ ատոմակայան. Ռուստամյան

06/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ճգնաժամը Հայաստանում խորանում է, որի էությունն այն է, որ ոչ միայն պատերազմի պատճառները չեն բացահայտված, այլ նաեւ այդ պարտության հետեւանքները, որոնք մեզ սպասվում են, չեն վերացված: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Դրա դեմ առնելու խնդիրն է, որ այս ԱԺ-ն պարտավոր է լուծել: Մենք չենք թողնելու, որ այստեղ ծածկադմփոց տեղի ունենա: Հստակ ցույց ենք տալու, թե ինչ խնդիր գոյություն ունի, որ դուք պարտավոր եք այստեղ բերել լուծել եւ հանրությունն իմանա, թե ինչ մոդելով եք տեսնում դրանց լուծումը: Արցախի հարցը այստեղ առանցքային հարցերից մեկն է: Մենք ասում ենք, պարտության հետեւանքները չեզոքացնենք եւ դրանից բխող գործիքակազմ ստեղծենք, քայլեր կատարենք»,-ասաց նա:

Արմեն Ռուստամյանի խոսքով, քանի որ Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելուն դեմ արտահայտվող իշխող ուժը փաստարկների առումով կաղում է, դա ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ իրենք չեն ուզում Արցախի հարցով միջազգային հանրությանը հայտարարեն հստակ դիրքորոշում, եւ դա այն դեպքում, երբ Ալիեւը անընդհատ հայտարարում է, որ Արցախի հարցը կարգավորված է, ոոր ընդհանրապես «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը չպետք է օգտագործել:

«Իսկ մեր փաստարկները հստակ են. դրանք միտված են պարտության հետեւանքների չեզոքացմանը, ճգնաժամի հաղթահարմանը: Դուք ասում եք, չկա ճգնաժամ, ինչը հաղթահարենք:

Նախ, պետք է վերականգնել Հայաստանի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի խարխլված դիրքերը: Վերականգնել Արցախի խարխլված սուբյեկտայնությունը, վերականգնել Հայաստան-Արցախ հրաբերությունների ռազմավարական մակարդակը: Ստեղծված նոր իրավիճակում հայկական կողմերի հայեցակարգը պետք է հստակեցվի: Էս բաները որտե՞ղ է ճշտվելու, թե՞ թողնելու եք, որ էլի կուլիսներում ճշտվի, հետո պարզվի, որ ոչ մի բան էլ չի ճշտվում, ինչ ուզում, անում ենք: Չենք թողնելու ինչ ուզեք, էդ անեք:

Էլ չեմ ասում, որ միջազգային ճանաչման նոր գործընթաց է պետք խրախուսել: ՌԴ խաղաղապահի առաքելության ռեժիմի հետ կապված հսկայական հարցեր կան, որ պետք է քննարկել»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա վստահություն հայտնեց, որ եթե վերջնականապես կորցնենք Արցախի հարցիր հայանպաստ կարգավորումը, Հայաստանը կորելու է. «Մենք երեք բանով էինք աշխարհին հետաքրքրում. Արցախի հարց, Սյունիք եւ ատոմակայան: Հիմա մեկը կորցնում ենք, մյուսը կորցնելու վտանգի տակ ենք, եւ մեր հաղթաթղթերը սպառվում են»:

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այդ հրաժարականի պահանջից և զինվորականների հանցավոր անգործությունից հետո պաշտոնազրկվել են…

Հաջորդ գրառումը

Վարչապետին թվում է, թե ինքը ծայրահեղ լուրջ անձնավորություն է, և իրեն պետք է դիմեն՝ ձերդ վսեմափայլություն, իսկ ընդդիմությունն, անունով դիմելով, «էժանացնում» է իրեն. քաղտեխնոլոգ

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հաջորդ գրառումը

Վարչապետին թվում է, թե ինքը ծայրահեղ լուրջ անձնավորություն է, և իրեն պետք է դիմեն՝ ձերդ վսեմափայլություն, իսկ ընդդիմությունն, անունով դիմելով, «էժանացնում» է իրեն. քաղտեխնոլոգ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական