Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք Ադրբեջանում պահվող հայերի խնդրի շուրջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա միաժամանակ վստահեցրեց, որ իշխանություններն ամեն օր առավելագույն ջանքեր են գործադրում կոնկրետ արդյունքներ գրանցելու համար։
«Ինձ մոտեցումն այն է, որ քանի դեռ այդ արդյունքները չկան, ես դրանց մասին չեմ հայտարարում։ Երբ որ կլինի, կլինի հայտարարություն», – նշել է նա։
Փաշինյանը նշեց՝ Ադրբեջանի նախագահի հետ շփումները պարբերական բնույթ են կրում՝ հատկապես օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի արդյունքում «խաղաղության հաստատումից» հետո։
Վարչապետը հավելել է, որ եթե որևէ կոնկրետ արդյունք լինի, ինքը կհաղորդի այդ մասին։