Հունաստանում, ուր բավական լավ ցուցանիշ ունեն պատվաստման և հիվանդացությունն էլ կառավարելիի շրջանակներում է, բոլորը անխտիր փակ տարածքներում դիմակ են կրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Առանց ստիպելու, մարդիկ հոգալով իրենց առողջության մասին և դրսևորելով հարգանք շրջապատի նկատմամբ հանգիստ կրում են դիմակ:
Համոզված եմ, որ մենք էլ կարող ենք առանց պարտադրանքի էլ՝ դրսևորել հանրային պատասխանատվություն և կրել դիմակ խանութ մտնելիս, տրանսպորտում և այլ փակ տեղերում:
Չէ, որ մենք իրար հասնող, մեկս մյուսի համար հոգ տանող ժողովուրդ ենք, դիմակ կրելն ի՞նչ է, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար: