Ապրիլի 25-ից մայիսի 1-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 421 դեպք, որից 129-ը արտակարգ, այդ թվում՝ 64 հրդեհի, 1 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 43 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 175 կենցաղային կանչ. տուժել է 74 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:
Արձանագրվել է թունավորման 5 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց: