Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկ կենտրոնից ուղղորդված հետևողական քարոզչություն է տարվում հայկական բանակի դեմ’ փորձելով հեղինակազրկել սպայական կազմին

14/10/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ, Սոցիալական, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանի ՖԲ էջից, –

Մեկ կենտրոնից ուղղորդված հետևողական քարոզչություն է տարվում հայկական բանակի դեմ’ փորձելով հեղինակազրկել սպայական կազմին, գեներալներից մինչև ենթասպա ներկայացնել որպես վախկոտ ու դասալիք։

Միտումնավոր կերպով որևէ վատ բան չի ասվում շարքային զինվորի մասին, քանի որ լավ են հասկանում’ զինվորը հանրային լայն զանգվածների ներկայացուցիչն է, իսկ զանգվածներին պետք է սիրաշահել, համոզել, որ նրանք հպարտ քաղաքացիներ են, որոնց դավաճանեցին բանակի սպաները։

Իրականում մենք լավ ենք հասկանում, որ առանց սպայական ճիշտ աշխատանքի ու հրահանգի, շարքային զինվորը որևէ բան անել չի կարող։ Բնական է, որ ռազմական գործողությունների ժամանակ եղել են և միշտ են լինում վատ ծառայող սպաներ, բայց դա համատարած երևույթ չի։ Իսկ ինչո՞ւ են ՀՀ քաղաքական իշխանությանը և արտաքին դրամաշնորհներով դրսին ծառայող ակտիվիստները տարօրինակ զուգադիպությամբ հարվածում հայկական բանակի հեղինակությանը։

Մեկը լուրջ դեմքով “բացահայտում է”, թե գեներալները խաբում էին Նիկոլ Փաշինյանին, մեկ ուրիշը ոչ պակաս սկանդալային “բացահայտում” է անում, թե երբ զինվորները Հադրութում զոհվում էին, մեր գեներալները թղթախաղով էին զբաղված, երրորդն էլ “չի կարողանում թաքցնել”, որ գեներալները փախչում էին ռազմի դաշտից, իսկ շարքային զինվորները բռնում էին նրանց օձիքից ու ստիպում կռվել։

Սրանք լավ մտածված տեխնոլոգիաներ են, որոնց կիրառմամբ հանրության մեջ խորացվում է անվստահությունը և անլուրջ մոտեցումը բանակի նկատմամբ, իսկ մի բանակը, որին լուրջ չի վերաբերվում անգամ սեփական ժողովուրդը, չի կարող լավ պատրաստվել առաջիկա պատերազմներին։

Բանակը վերջնական կազմաքանդելու օպերացիան շարունակվում է, առաջիկա օրերին սորոսական գրանտ ստացողներից նոր “բացահայտումներ” կլսենք։

Պարզապես ես ուզում եմ մարդկայնորեն հասկանալ այն հայերին, որոնք փողի կամ այլ բանի դիմաց ստանալով նման առաջադրանք, կատարում են այն։ Ուզում եմ հասկանալ, այդ մարդիկ երբևէ ներքին հպարտություն չեն զգացե՞լ մեր բանակի համար։ Արդյո՞ք այդ մարդիկ խղճի խայթ չեն զգում, երբ իրենց հրապարակումներով արատավորում են հայկական բանակի պատիվը։ Ախր դա նույն է, որ կտրես ծառի այն ճյուղը, որի վրա նստած է հարազատ եղբայրդ’ լավ իմանալով, որ գուցե ճյուղը քեզ պետք գա որպես վառելիք, բայց դու կորցնելու ես եղբորդ։

Խնդրում եմ, հայկական բանակի մասին բամբասելուց առաջ գոնե մեկ րոպե մտածեք, ծանրութեթև արեք։ Ես նախընտրում եմ հայկական բանակի մասին ասել լավը կամ ոչինչ, իսկ բանակի խնդիրները մենք կարող ենք հաղթահարել այլ կերպ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանրապետությունում հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հաջորդ գրառումը

Մարզպետի պաշտոն՝ Սյունիքը նվաճելու դիմաց. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Իրավունք

Հաշվեհարդար-դատավարությունն ավարտվել է. նոյեմբերի 3-ին Բաքվում կներկայացնեն վճիռը

01/11/2025
Միջազգային

Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին

31/10/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Միջազգային

Հայաստանը չի կատարել ղարաբաղցի փախստականների վերաբերյալ հանձնարարականները. Եվրոպայի խորհրդի մարմին

31/10/2025
Հաջորդ գրառումը

Մարզպետի պաշտոն՝ Սյունիքը նվաճելու դիմաց. «Հրապարակ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական