Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեզնից խլում են մեր հերոսներին, արգելում Մոնթեի նկարները սոցցանցերում հրապարակել. Քրիստինե Վարդանյան

16/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Ես ուղղակի ցանկանում եմ պատմել քաղբանտարկյալներից մի քանիսի մասին։

Քաղբանտարկյալ Գոռ Մաթևոսյանը 2021 թ․ կամավոր դուրս է եկել իր աշխատանքից և Արաբկիրից տեղափոխվել ապրելու Կապան քաղաք, որ Սյունիքի երիտասարդների համար ռազմավարական ծրագրեր կարողանանք իրականացնել Դաշնակցության երիտասարդականով։ Գոռը Ապրիլյան և Քառասանչորսօրյա պատերազմների մասնակից է։

Արսեն Մարտոյանն իմ ճանաչած ամենահամեստ ու զուսպ մարդկանցից է։ Արսենը Պատանեկան միության վարիչ մարմնի անդամ է՝ Հայաստանով մեկ 12-16 տարեկան պատանիրների ազգային դաստիարակությամբ զբաղվող պատանեկան միության։ Արսենը վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել։ Բժիշկը, երբ տեսել էր մարմնի միջով անցած գնդակի հետագիծը, ասել էր, որ Արսենի փրկվելը բացի հրաշքից որևէ բանով բացատրելի չէ։

Գոռ Սարգսյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում 2019 թ․, երբ մենք սկսեցինք տխրահռչակ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ցույցերը։ Իրեն՝ բացառապես ցույցերին մասնակցելու համար հեռացրեցին աշխատանքից։ Գոռն էլ, մյուս տղաների նման Ապրիլյան և Քառասունչորսօրյա պատերազմների մասնակից է՝ մի քնաի անգամ հրաշքով փրկված։

Գևորգ Մուրադյանը պռոշյանցի լեգենդար ազտամարտիկ, Պետոյի և Կարոտի անբաժան ընկեր, 2013 թ․ դավադրաբար սպանված Հրաչ Մուրադյանի որդին է։ 2021 թ․ ընտրվել է Նաիրի խոշորացված համայնքի ավագանի։ Գևորգին հիշում եմ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, երբ ջղայն վիճում էր Արցախ մեկնողների ցանկերի պատասխանատուների հետ։ Ընտանիքից երկու տղամարդ ճակատ տանել չէր կարելի (չնայած այս կանոնի խախտման դեպքեր էլ եղան մեր մոտ), իսկ իրենց ընտանիքից Վիգեն Մուրադյանն արդեն գնում էր։ Վիգենը հետո նահատակվեց Վարագաթաղի բարձունքը պաշտպանելիս։

Տարոն Մանուկյանը 1990-ականներին նույնանման քաղաքական հետապնդման ենթարկված, բանտում տևական ժամանակ անազատության մեջ անցկացրած ընկեր Գեղամ Մանուկյան-ի որդին է։ Բանտից իր գրած կոչում Տարոնն ասում էր․ «որտեղ էլ, որ լինենք, ձեռքներս բռունցք արած պիտի պայքար գոռանք…»։ Ու ոչինչ այս տողերից ավելի լավ չի նկարագրում Տարոնին։

Հիմա այս մարդիկ անազատության մեջ են։ Հիմա այս մարդկանցից ուզում են պապիկ ծեծողներ ստանալ։ Ամբողջ կյանքը արժանապատվություն ու հայրենիք պաշտպանողներից ուզում են մարդկանց վրա հարձակվողների կերպարներ ստանալ։

Ես իրենց համար շատ չեմ անհանգստանում․ իրենք մահվան աչքերի մեջ նայած, մահը հաղթած մարդիկ են, չեմ կարծում սա չհաղթահարեն։ Բայց  այ մեր համար շատ անհանգիստ եմ։
Մեզնից խլում են մեր հերոսներին, արգելում Մոնթեի նկարները սոցցանցերում հրապարակել, վարքաբեկում են բոլորին, ովքեր կարող են ճգնաժամերի ժամանակ հույսի ճրագ վառել ու մենք դառնում ենք այս ամենի լուռ հետևորդը։

Ես երբեք չեմ արդարացնի անգամ իմ ամենամոտ ու հարազատ մարդուն, ով մեղանչել է օրենքի առջև։ Հայաստանում օրինականությունն ու օրենքի առջև հավասարությունը այլընտրանք չեն կարող ունենալ։ Բայց հիմա իրականացվողը օրինականություն չէ, պարզագույն հետապնդում է, որը թակելու է բոլորիս դուռը։ Տղաների փոխարեն կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը։ Ես չեմ ուզում խոսել միայն այն ժամանակ, երբ աղետն անձամբ իմ դուռը կթակի, որովհետև այդ ժամանակ արդեն կարող է արդեն էլ օգնության հասնողներ չլինեն։

Քաղբանտարկյալների ամբողջական ցանկը.

1. Արամայիս Մխիթարյանը
2. Ազատ Մուրադյանը
3. Ալեքսան Ալեքսանյանը
4. Գոռ Սարգսյանը
5. Գոռ Մաթևոսյանը
6. Տարոն Մանուկյանը
7. Արսեն Մարտոյանը
8. Գերասիմ Վարդանյանը
9. Դավիթ Ավագյանը
10. Ավետիք Չալաբյանը
11. Գևորգ Մուրադյան

Ավելի վաղ ազատությունից զրկվել են

12. Նարեկ Մանթաշյան
13. Արամ Գասպարյան
14. Մամիկոն Ասլանյան
15. Արա Մկրտչյան
16. Հարություն Մանուչարյան»։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սրանք վաղուց թքած ունեն ժողովրդի վրա, քանի որ հասել են իրենց բաղձալի երազանքին. ունեն պաշտոն ու շատ փող. Ղազինյան

Հաջորդ գրառումը

Գյուղացին թմրած է, շուտով դեղի ազդեցությունը թողնելու է. Աշոտ Հարությունյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

1-10-րդ դասարաններում բացարձակ գերազանցիկ էի. ծնողներս մեզ դաստիարակել են ավանդական արժեքներով. Սամվել Կարապետյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ թե մանիպուլյացիա, այլ իրականության հսկայական շերտի ժխտում. Վահե Դավթյան

11/05/2026
Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Գյուղացին թմրած է, շուտով դեղի ազդեցությունը թողնելու է. Աշոտ Հարությունյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական