Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեզ հետ արդեն ամենասարսափելին եղել է, այդ ի՞նչ վախկոտություն են ներարկում մեր ազգի մեջ․ Արցախի հերոս Ժաննա Գալստյան

03/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ժողովրդական արտիստ Ժաննա Գալստյանը 168.am-ի հետ զրույցում խոսել է Արցախի Հանրապետության հռչակման օրվա հիշողություններից և Արցախի ապագայի տեսլականից։

– Արցախի Հանրապետության հռչակման օրը մեզ համար 3 տարվա պայքարի արդյունք էր։ Մեր գերխնդիրը եղել է միացումը Հայաստանի Հանրապետության հետ, սակայն աշխարհաքաղաքական իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ Խորհրդային Միությանը փլուզվեց։

Փաստորեն մենք քաղաքական առումով կանգնեցինք այն իրադարձության առաջ, որ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններին նվիրել են անկախություն, անխտիր բոլորին, նույնիսկ ՀՀ-ին։ Այդ ժամանակ մեզ ոչինչ չէր մնում, որպեսզի մենք մնայինք իրավաբանական ճիշտ դաշտում, այսինքն՝ Խորհրդային Միության Սահմանադրության իրավական դաշտում, Ադրբեջանը դուրս էր գալիս, մենք էլ Ադրբեջանի մեջ էինք, և Մոսկվան մեր միացումը մերժեց։

Մեզ այլընտրանք չէր մնում, Ադրբեջանի կազմից պետք է դուրս գայինք, որովհետև Ադրբեջանը դուրս էր գալիս, մեզանից երկու օր շուտ է հռչակել իր դուրս գալու մասին։ Հետևաբար, Ադրբեջանը դուրս գալով՝ իրեն հռչակել է ոչ թե Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, այլ 1918 թվականի մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ այդ ժամանակ իրենց կազմում Արցախ չկար։

Մեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ միշտ ասում է, որ երբեք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի եղել, նա հենց սա նկատի ուներ, որովհետև երբ այսօրվա Ադրբեջանը հռչակվել է անկախ, պաշտոնապես հայտարարել է, որ ինքը դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդն է, այն պետության իրավահաջորդը, որի կազմում Ղարաբաղ չի եղել։ Մենք հայտարարեցինք մեր անկախության մասին, մենք ոգևորված, խանդավառված էինք, բայց ոչ թե նրա համար, որ դրանով այդ րոպեին մեր հարցերը լուծվելու են, այլ այն պատճառով, որ իրավական դաշտում կարող ենք անկախանալու 100 տոկոսանոց հիմք ունենալ։ Գիտեինք նաև, որ մեզ այդ անկախությունը հեշտ չի տրվելու, բայց խանդավառված պատրաստ էինք պայքարելու, գիտեինք, թե այդ պայքարն ինչպիսին պետք է լինի։

Ի տարբերություն բոլոր ԽՍՀՄ հանրապետությունների, որոնք անկախություն էին ստացել, բացի Ռուսաստանից, այդ անկախության իրավունքն ամենաշատը վաստակել է Արցախի Հանրապետությունը, որովհետև այդ անկախությունը մեզ սկուտեղի վրա չեն տվել, մենք այն նվաճել ենք արյունով։ Եվ այդ անկախությունը միայն մենք ենք արյունով նվաճել։ Այդ անկախությունն ամրացնելու համար արել ենք հնարավորն ու անհնարինը։ Մեր մեջ վճռականությունն ուժեղ էր։ Անկախությունը եղել է մեր պայքարի հերթական փուլը, բայց դե, մենք լիովին մեր բոլոր ուժերը դրել ենք ու աշխատել, որպեսզի այն իրականություն դառնա։ Ով ինչ ուզում է՝ թող ասի, փաստն այն է, որ մենք հրաշալի պետություն ենք ստեղծել, այդ ծանր իրավիճակում մենք ծաղկուն Արցախ ենք ստեղծել։ Մենք այս անկախության գինը շատ ավելի ենք գնահատում, քան որևէ մեկը, որովհետև մենք պայքարով, զրկանքով ու արյունով ենք դրան հասել, հասել ենք ու միտք չունենք դրանից հրաժարվելու։

Ադրբեջանն է մեր դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսել, և առաջինը նա է դե ֆակտո ընդունել մեր անկախությունը, որովհետև պետության մեջ անհնարին է, եթե դա քո պետությունն է, քաղաքացին է, պատերազմի մեջ մտնեն քո քաղաքացու հետ։

Շուշիի ազատագրումը

– Արցախյան շարժումն առաջին օրվանից մինչև վերջին օրն ինձ համար հիշարժան է եղել, բայց ամենահիշարժանը Շուշիի ազատագրումն էր, հետո՝ մեր բանակի ծնունդը, դրանից հետո՝ 1994 թվականի մայիսի զինադադարը։

Ամեն մի գյուղի ազատագրման օրն ինձ համար հիշարժան է, ինչ եղել է, դա մեր առօրյան է դարձել՝ պայքարը, կռիվը։ Ամեն մի թիզ հող, որն ազատագրել ենք Արցախի ներսում, բոլորիս համար մեծ իրադարձություն էր, երբ ստեղծում էինք մեր անվտանգության գոտին՝ ազատագրելով յոթ շրջանները, կրկին նշանակալից իրադարձություն էր, ոչինչ չի եղել, որը կարող էր աննշան լինել։

Ամեն դեպքում դժվարագույն օրեր ենք ունեցել, այսօրվանից էլ դժվար, մենք կարողանում էինք պատերազմել, ազատագրել Շուշին Հայաստանի ուղղաթիռների օդաչուների շնորհիվ, որովհետև ուղղաթիռով էր Արցախ հասնում ալյուրը, վառելիքը, դեղորայքը, զենքը, վիրավորներին էլ Արցախից Երևան ուղղաթիռով էին ուղարկում։ Մենք առհասարակ որևէ ճանապարհ չունեինք, ամեն ինչ փակ էր, ու անընդհատ պատերազմի մեջ, հիմա այդ ամենը պատկերացնելը մի քիչ դժվար է։ Բայց մենք դրանով անցել ենք ու դրանով հաստատել ենք մեր անկախությունը ու այդ անկախությունը մեր միջից հանելն անհնար է, այն մեզ հետ է։

Ապրելու ուժը

– Այսօր ստեղծված իրավիճակում ապրելու ուժ եմ գտնում ազգիս հոյակապ զավակներով սրբացած մեր հողից, նրանք մեր հողն արյունով են սրբագրում։ Իհարկե, Արցախը մեզ համար միշտ է սրբություն եղել, բայց այսօր հարյուր և հազար անգամ ավելի է սրբացած, որովհետև սկսած 1988 թվականից մինչև այսօր, այդ հողը սրբացված է մեր տղաների արյունով։ Ապրելու ուժը հենց այդտեղից է գալիս․ որքան այս հողի վրա կանգնած ենք լինում, այնքան հզոր ենք, մենք կանգնած ենք այդ ուժի վրա, և այդ ուժը մեր հողն է, եթե այն մեկ թիզ էլ մնա, դրա մեջ ուժ կա։ Մենք գիտենք, որ մեր վերքերը բուժելու ենք, շտկելու ենք և ունենալու ենք նույն Արցախը՝ ազատագրված։ Ազգի մասին մտածող մարդիկ երբեք շատ չեն եղել, իսկ ղեկավարությունը այսօր կա, վաղն ուրիշն է լինելու, ի՞նչ կապ ունի ղեկավարությունը։ Ղեկավարության մեջ էլ միշտ եղել են այնպիսի մարդիկ, որոնք այսօր կան, բայց նրանց կողքին միշտ էլ եղել են տղաներ, որոնք ասել են՝ ոչ։ Սա է հայ ազգի գոյության գրավականը։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու բանաձևը

– Այս իրավիաճակից դուրս գալու քայլերի ու ճանապարհների մասին հրապարակավ խոսելու որևէ միտք չունեմ, ես գիտեմ՝ ինչ պետք է անել, և, հավատացեք, որ այդ ամենն արվում է։ Բայց, իհարկե, աստիճանաբար, որովհետև վիրավոր ենք։ Առաջին ազատամարտի ժամանակ մեր տղաներից յուրաքանչյուրը 3-4 անգամ վիրավորվել է, բայց չեմ հիշում, որ նրանք ասեին, թե վիրավոր են  ու պետք է մեր շարքերից դուրս գան։ Բոլորը կիսաապաքինված նետվում էին մարտի։ Խելքով ենք լինելու, ուժ ենք հավաքելու, ամեն ինչ ճիշտ է լինելու, «դզվելու» է, Հայաստանում էլ է «դզվելու»։

Նոյեմբերի 9-ից հետո ինձ համար երկրորդ անհեթեթությունը եղել է մայիսի 12-ը, երբ թշնամու չգիտեմ՝ ինչ քանակով զինվորը մտնում է ՀՀ սահմանից ներս, ու միանգամից չեն գերեվարվում։ Լավագույն ճանապարհը նրանց բոլորին գերեվարելը կլիներ, որովհետև Բաքվի ամենամեծ խաղաթուղթը դա է, որով սպեկուլյացիա է անում ու ասում է՝ հայ գերիներին չեմ տա։ Եթե մեզանից որևէ մեկին տարել են, մենք միշտ իմացել ենք՝ ինչ պետք է անենք, հնարավորինն ու անհնարինն անում էինք, գերի էինք վերցնում թշնամու զինվորներից ու փոխանակում մերոնց հետ։

Հիմա այդ գերիներն իրենց ոտքով եկել ու մտել են Հայաստանի տարածք, այնքան ուժ չունեին, որ գերեվարեին, ինչի՞ց էին վախենում, մեզ հետ արդեն ամենասարսափելին եղել է, ջուրն ընկնողն անձրևից կվախենա՞, այդ ի՞նչ սարսափ է պատերազմը, այդ ի՞նչ վախկոտություն է, որ ներարկում են մեր ազգի մեջ։

Որ Արցախցին չկորցնի իր յուրահատկությունները

– Շնորհավորում եմ 30-ամյա Արցախին, ցանկություն է, որ արցախցին չկորցնի իրեն բնորոշ բոլոր հատկությունները՝ ամրությունը, չորկողությունը, հավատը և լավատեսությունը, ուրիշ որևէ բան չեմ կարող ցանկանալ։ Նա երբեք թույլ չի տա, որ որևէ մեկն իր հաստատակամ պայքարելու ոգին կոտրի։ Թող իմանան, որ մեր ճակատագիրն Աստծո ու մեր ձեռքերում է, ուրիշ ոչ մեկի, հույսներս միայն մեր վրա պետք է դնենք։

Նյությ աղբյուր՝ 168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դատախազը պահանջում է Ռազմիկ Աբրահամյանի պատիժը խստացնել ու դատապարտել ազատազրկման երեք տարի ժամկետով, իսկ Արսեն Դավթյանին՝ 8 տարի ժամկետով

Հաջորդ գրառումը

Կեղծիք, պոպուլիզմ, «ստվերային» շրջանառություն. Ի՞նչն է խանգարում խաղողագործության զարգացմանը Հայաստանում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ դժվար» է լինել Եվրամիության անդամ և Եվրասիական տնտեսական միության անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի քաղաքացիներն այժմ ունեն բոլոր հնարավորությունները ընտրություն կատարելու հօգուտ սեփական երկրի՝ հաշվի առնելով ազգային շահերը. Զախարովա

03/06/2026
Հաջորդ գրառումը

Կեղծիք, պոպուլիզմ, «ստվերային» շրջանառություն. Ի՞նչն է խանգարում խաղողագործության զարգացմանը Հայաստանում

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի աջակիցները Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական խմբի վրա. Արեգ Սավգուլյան

02/06/2026

Ցավով եմ նշում, որ երբեմնի Երկրապահ Կամավորականների միությունը վերածվել է քաղաքական սպասարկման էժան գործիքակազմի։ Այս կառույցը իր անդամների սանձարձակ վարքով...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի հունիսի 7-ին գործող վարչապետը վերընտրվի՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի աճող հարաբերությունների ֆոնին. Ռուբիո

03/06/2026

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP նախագիծը կարող է հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Թրամփի ուղու» շնորհիվ մենք կկարողանանք օգնել ամրապնդել Ադրբեջանի դիրքերը՝ որպես Միջին միջանցքի հիմնական հանգույց. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

02/06/2026

Բաքվում կայացած առաջին տնտեսական երկխոսության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի էներգետիկ ոլորտում ամերիկյան ներդրումների ավելացման և էներգետիկ ենթակառուցվածքների նախագծերում ԱՄՆ մասնակցության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական