Այս տարի սովորական գրիպի դեմ պատվաստումները չեն խանգարի կորոնավիրուսի դեմ պատվաստումներին: Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի ԳԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գլխավոր հետազոտող Պյոտր Չումակովը:
Իրական կյանքում մարդը միաժամանակ մի քանի վարակների վտանգի տակ է։ «Եթե մենք պատվաստվել ենք ինչ-որ տեսակի վարակի դեմ, այլ վարակներ, այլ վիրուսներ շարունակում են ազդել մեզ վրա», մեջբերում է kp.ru-ն հետազոտողի խոսքերը: Հակացուցումներ չկան, ասել է նա, կարելի է պատվաստվել և՛ գրիպի, և՛ կորոնավիրուսի դեմ։ Մանրէաբանը նախազգուշացրել է, որ դա պետք է արվի ժամանակային ընդմիջմամբ և մասնագետի ղեկավարությամբ: