Ֆիլիպիններում գտնվող Մայոն հրաբուխը ժայթքել է: Այս մասին տեղեկացնում է «CNN Philippines» լրատվականը:
Հրաբուխը ֆիլիպինյան ամենահայտնի կղզու՝ Լուսոնի մոտակայքում է գտնվում՝ Լեգասպի քաղաքի մոտ: Մասնագետները հաշվարկել են՝ մեկ օրվա ընթացքում «այրվող» լեռան վրայից 199 անգամ քարահոսք է եղել: Պիրոկլաստիկ հոսք 6 անգամ է գրանցվել:
Արտակարգ իրավիճակների ծառայությունը վտանգավորության 3-րդ աստիճան է սահմանել: Պետական կառույցները սկսել են տարհանել տեղի բնակչությանը: Այս պահին 3 հազար մարդ տարհանվել, բայց նշվում է, որ տարհանվողների թիվը 10 հազարից մինչեւ 16 հազարի կարող է հասնել:
Ս․Վ․